ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է
2019-03-15 12:45:36

լրացված՝ 17.28

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան մասնակցել է սպառողների իրավունքների պաշտպանությանը նվիրված համաժողովին եւ ելույթ է ունեցել:

«Կային ժամանակներ, երբ մեր երկրում առևտրի հսկայական ծավալը տեղի էր ունենում բառացիորեն մայթերին: Դա ժամանակի կամ ավելի ճիշտ այն ցնցումների, այն պրոցեսերի հետևանքներն էին, որոնք մեր երկիրը վերապրեց և ոչ միայն մեր երկիրը: Բայց, կարծում եմ, հիմա ժամանակն է, որ մենք այս իրավիճակին ցուցաբերենք բոլորովին այլ մոտեցում, որովհետև սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար, եւ չպետք է առեւտրային գործընթացները դիտարկենք կամ փոխկապակցենք սոցիալական ապահովության եւ սոցիալական պաշտպանության խնդրի հետ»,-ասել է վարչապետը:

«Երբ մեր խանութներում վաճառվում են խաղալիքներ, մեր համաքաղաքացիները պետք է վստահ լինեն, որ պետությունը բավարար չափով ջանք է գործադրում, որ վաճառվող խաղալիքները չեն վտանգի երեխայի առողջությունը: Երբ խանութից գնում են կաթնամթերք, պետք է վստահ լինեն, որ գնածը իսկական կաթնամթերք է»-նշել է նա:

Այսօր աշխարհում նշվում է սպառողների իրավունքների միջազգային պաշտպանության օրը:

Հայաստանի Հանրապետությունում սպառողների իրավունքների պաշտպանությունն իրավական ուժ է ստացել 2001 թ.-ի հունիսի 26-ին՝ Սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենքի ընդունմամբ:

Սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքով սահմանվել և տարանջատվել են ինչպես սպառողի իրավունքները, այնպես էլ սպառողների իրավունքների պետական և հասարակական պաշտպանությունն ու ոլորտը վերահսկող պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների լիազորություններն ու պարտականությունները։

Այսօր Հայաստանի Հանրապետությունում գործում են սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ։ծ