ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դեմքեր
Աննա Հեքեքյան
«Մեր ձայնադարանի ֆոնդից»  հաղորդաշարի հեղինակ և վարող

Ռեժիսոր, սցենարիստ, հաղորդավար, թատերական մանկավարժ, պրոֆեսոր Աննա  Արտյոմի Հեքեքյանը, ծնվել է 1955 թ. օգոստոսի 15-ին, արվեստագետների ընտանիքում: Ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը  (կարմիր  դիպլոմով), ապա  Մոսկվայի պետական թատերական  արվեստի ինստիտուտի բեմական խոսքի  ասիստենտուրան:

Դասավանդել սկսել է 1975թ.-ից: 1980թ-ից Հայաստանի Հեռուստապետկոմում աշխատել է որպես ռեժիսոր:

1990 թ. –ից առ այսօր աշխատում է Հայաստանի ազգային ռադիոյի մշակութային հաղորդումների խմբագրությունում, որպես ռեժիսոր:  Պատրաստել  է  «Երգիծանք  և  հումոր», «Ձայն  մեծաց», «Մեկ  դերասանի  թատրոն», «Թղթապանակ  N», «Արձակի ժամ», «Մեր ձայնադարանի ֆոնդից»  հաղորդաշարերը:  Որպես  ասմունքող  և  հաղորդավար  կատարել  է  բազմաթիվ  ձայնագրություններ  հայերեն  և  ռուսերեն,  որոնցից  մի  մասը  պահպանվում  է  Հանրային  ռադիոյի  և  հեռուստատեսության  ֆոնդում:  Իրականացրել  է  ռադիոբեմադրություններ: 

«Վեմ»  ռադիոկայանի  համար  կատարել  է  շուրջ  500  ձայնագրություն  թե՛  հայերեն  և  թե՛  ռուսերեն,  որոնք  պահպանվում  են  ռադիոկայանի  ֆոնդում:

Համերգներով ելույթներ է ունեցել Երևանում և Հայաստանի տարբեր շրջաններում, նաև արտասահմանում /Ֆրանսիա, Կիպրոս, Իզրայել, Շվեյցարիա, Ավստրիա, Լատվիա, Լիտվա, Ռուսաստան/:

Հայերեն  և  ռուսերեն  կատարել է  գեղարվեստական,  փաստագրական  և  մուլտիպլիկացիոն  ֆիլմերի   կրկնօրինակումներ  և  ձայնագրություններ  Հայաստանի  հանրային  հեռուստատեսության,  ՙԵրևան՚ ստուդիայի,  ԱրմենԱկոպ  հեռուստաընկերության  և Հայֆիլմ  կինոստուդիայի  պատվերներով: 

ատարել է գեղարվեստական  և  մուլտիպլիկացիոն  ֆիլմերի, պիեսների թարգմանություն ռուսերենից և անգլերենից:

Ունի հրատարակված մեթոդական ձեռնարկներ և հոդվածներ գիտական ժողովածուում և մամուլում, հեղինակել է բեմական խոսքի ուսումնամեթոդական ծրագրեր:

2006 թ.-ից Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի (Հաննովեր) իսկական անդամ է:

Աննա Հեքեքյանը տարբեր մասնագիտական մրցույթների ժյուրիի անդամ է: Ակտիվորեն մասնակցում է հասարակական կյանքին:

Պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:


ԾՐԱԳՐԵՐ