ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանը զբաղվում է Կարեն Ղազարյանի հարցով
2019-03-20 18:52:23

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանը Ղազախստանի հետ ունի մեծ օրակարգ ու  բազմաշերտ համագործակցությունԱռաջնային են նաև ՀԱՊԿ ու ԵԱՏՄ հարթակները, ու այս առումով աշխատանքները շարունակվելու են՝ արձագանքելով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականին, ասել է  ԱԳՆ մամուլի խոսնակը:  

Աննա Նաղդալյանն անդրադարձել է նաև արտաքին քաղաքական օրակագի մի քանի այլ հարցերի:

Նովրուզի առիթով Ադրբեջանի նախագահն իր տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի զբոսնում է Բաքվի կենտրոնում ու սելֆիներ անում: Կադրերը չեն վրիպել  ֆեյսբուքյան օգտատերերի  ուշադրությունից: «Ադրբեջանի նախագահը կրկնօրինակում է Հայաստանի վարչապետին, մնաց լայվ եթերը»,- գրում են հայ օգտատերերը:

Իր հայրենակիցներին ուղղված շնորհավորական խոսքում Իլհամ Ալիևը, սակայն, ևս մեկ անգամ շեշտել է, որ ղարաբաղյան խնդրում Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ էիսկ  հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխությունը՝ անընդունելի Ադրբեջանի համար:

Չի  շրջանցվել նաև Ադրբեջանի ռազմական հզորության,  «ամենաժամանակակից տեխնիկայով» բանակը համլրելու թեման:

«Հանգուցալուծումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար էլ»,- թեմային այսպես արձագանքեց ԱԳՆ մամուլի խոսնակը Աննա Նաղդալյանը:

Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին  ոչ թե ձևաչափի փոփոխություն է,  այլ արդեն գործած ձևաչափի վերականգնում,  երեկ պարզաբանեց    վարաչպետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա քմահաճույք չէ: Առաջին մնա հայտարարություն արել է 2018 թվականի մայիսին: Սրանք մարտահրավեր չեն , երկխոսության հրավեր է: Այդ երկխոսությւնը սկսվել է Դուշամբեում, Դավոսում: Կներկայացնենք մեր փաստարկները»:

Փաշինյանը հիշեցնում է, որ 1994 թվականի մայիսին հրադադարի համաձայնագիրը ստորագրվել է  Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների կողմիցԻսկ  նրանք, ովքեր խոսում են ձեւաչափի փոփոխության մասին, վատ են տեղեկացված՝ ասում է վարչապետը՝ զերծ  մնալով մեկնաբանություններից ,  թե ինչպես ԼՂ-ն դուրս մնաց բանակցային գործընթացից.

Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպման ժամկետների ու վայրի մասին առայժմ որևէ նորություն չկա,  սակայն սպասվող հանդիպումը ոչ թե բանակցություն է լինելու,  այլ ՝ երկխոսություն,  վերահաստատում է ԱԳՆ մամուլի խոսնակը:

«Անհրաժեշտության դեպքում Արցախն ու Հայաստանն ունեն պաշտպանվելու և հակահարված հասցնելու վճռականություն ու կարողություն»,- Հայաստանի սահմանի Ղազախ-Աղստաֆա հատվածում Ադրբեջանի կողմից նոր զորամասի տեղակայման մասին հարցին ի պատասխան, ասում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նա տեղեկացնում է, որ Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված  Կարեն Ղազարյանին, ինչպես նաեւ Ադրբեջանում հայտնված ՀՀ մյուս քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում:

Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝  Ադրբեջանում երեք հայեր կա՝ Արսեն Բաղդասարյանը, Զավեն Կարապետյանը և Կարեն Ղազարյանը:

0:00
0:00