ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ավշար գյուղի դպրոցում կրքերը չեն հանդարտվում
2019-03-20 19:06:37

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցում կրքերը չեն հանդարտվում: Այսօր էլ դպրոցի ուսուցչական կազմի հետ հանդիպել են   մարզպետարանի կրթության վարչության ներկայացուցիչները: Շուրջ երկու ժամ տևած հանդիպումից հետո կողմերն ընդհանուր հայտարարի չեն եկել:

 Մենք  շարունակում ենք պահանջնել տնօրենի հրաժարականը, իսկ մարզպետարանում ասացին, որ հրաժարականի համար իրավական հիմքեր են պետք: «Ռադիոլուրին» փոխանցեց դպրոցի փոխտնօրեն Ռեգինա Սիմոնյանը:

Մարտի 12-ից Ավշարի միջնակարգ դպրոցում դասադուլ է, պահանջում են դպրոցի նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։  Ըստ աշակերտների ու նրանց ծնողների՝ ամեն բան սկսվել է նրանից, որ  դպրոցի նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանն ուսմասվար Գայանե Մարտիրոսյանին ասել է, որ ազատման դիմում գրի:

Տնօերնն ասում է, որ  ցանկություն ուներ աշխատել իր մտերմուհու հետքանի որ  նոր կոլեկտիվ է, շատերին չի ճանաչում: Իսկ մտերմուհին, որ պետք  է աշխատել որպես փոխտնօրեն,  մարզպետի բարեկամուհին է:

Սիմոնյանն ասում է ՝ իրենց որոշումը հստակ է. 35 հոգանոց անձնակազմը չի պատրաստվում աշխատել նոր տնօրենի հետ:


«Տնօրենը մեկ ժամվա ընթացքում կարողացել է ե՛ւ ուսուցիչներին ե՛ւ աշակերտներին, գործավարից սկսած՝ բոլորին, տրամադրել իր դեմ: Պետք է լինել հզոր կոնֆլիկտային մարդ, որ մեկ ժամվա ընթացքում 38 հոգանոց կոլեկտիվը կարողանաս տրամադրել քո  դեմ»,-ասում է ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ, մանկավարժ, հոգեբան Արմինե Դավթյանը:

Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ եթե անձը նույն հաստատությունում աշխատում է ավելի քան 30 տարի, նրան աշխատանքից ազատելիս  պարտավոր են 60 օր առաջ տեղյակ պահել այդ մասին:

«Ռադիլուրը» փորձեց պարզաբանումներ ստանալ նաև Արարատի մարզպետարանից, ասացին  հայտարարություն են տարածելու:  Մինչև ռեպորտաժի պատրաստման պահը, սակայն,  այդ հայտարարություն դեռ չկար:

0:00
0:00