ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բաժանորդագրվեք մեր նորություններին
Վերջին լուրերը
2018-08-01 11:37:52
Քաղաքական
Ուղիղ 100 տարի առաջ այս օրը գումարվել է Հայաստանի խորհրդարանի 1-ին նիստը
Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի անդրանիկ նիստի գումարման 100-րդ տարեդարձի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի սիրելի հայրենակիցներ, հարյուր տարի առաջ այս օրը Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանը` Հայաստանի խորհուրդը, Ավետիք Սահակյանի ղեկավարությամբ գումարեց իր անդրանիկ նիստը: Մայիսյան հերոսամարտերի արդյունքում ծնունդ առած եւ դժվարին օրեր ապրող նորանկախ երկրում այդ պատմական օրվանից ի վեր վերստին սկսվեց պետականաշինության եւ օրինաստեղծ աշխատանքի ժամանակը, որը կանգ էր առել հարյուրամյակներ առաջ: Իր ժամանակների նման դժվարին եղավ հայոց անդրանիկ խորհրդարանի աշխատանքն ու անցած ճանապարհը, բայց այն բացառիկ դեր ունեցավ ազգային օրենսդրության մշակման, դատական համակարգի ձեւավորման եւ ընդհանրապես Հայաստանի պետական ու հասարակական կյանքի կազմակերպման գործում: Հայաստանի խորհուրդն սկսեց գործել պետական իշխանության մարմինների դեռեւս ձեւավորված չլինելու պայմաններում եւ հաճախ կատարեց նաեւ գործադիր իշխանության աշխատանքը` ընդունելով ոչ միայն բազմաթիվ օրենքներ ու օրենքի ուժ ունեցող իրավական փաստաթղթեր, այլեւ հարյուրավոր վարչական հրահանգներ ու որոշումներ, ինչը պայմանավորված էր սովի ու համաճարակների դեմ գործուն պայքարի եւ անգամ կրթական գործի կազմակերպման հրամայականով: Հայաստանի խորհուրդը կազմավորումից հազիվ մեկ տարի անց եվրոպական մոդելով մշակեց ժամանակի ու պայմանների համար առավել քան ժողովրդավարական ընտրական օրենք եւ ընդհանուր, ուղղակի, հավասար ու գաղտնի քվեարկությամբ կազմակերպեց նոր խորհրդարանի ընտրությունները: Հայաստանի խորհուրդն իսկապես ներկայացուցչական մարմին էր, որում ընդգրկված էին երկրի բոլոր հիմնական քաղաքական ուժերի, ազգությունների, ինչպես նաեւ արեւմտահայ գաղթականության ներկայացուցիչները: Զարմանալի է, բայց լինելով ընտրությունների միջոցով չձեւավորված խորհրդարան` այն հաստատակամորեն ստեղծեց ու զարգացրեց խորհրդարանական ժողովրդավարության ավանդույթները, ձեւավորեց քաղաքական կառավարման մշակույթ, ինչը մեծ դեր ունեցավ նաեւ հայ քաղաքական կուսակցությունների եւ քաղաքական մտքի զարգացման համար:
2018-08-01 10:05:38
Քաղաքական
Նիկոլ Փաշինյանը մեծ հանրահավաքի է հրավիրում օգոստոսի 17-ին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնում 100-րդ օրը լրանալու առիթով հանրահավաք է հրավիրում Հանրապետության հրապարակում: Այս մասին նա հայտարարել է Facebook-ի իր էջի ուղիղ եթերում: «Լրանում է իմ վարչապետ ընտրվելու 100 օրը: Ես առաջարկում եմ, որ մենք օգոստոսի 17-ին, ժամը 18.30-ին Հանրապետության հրապարակում մեր ավանդական դարձած հանդիպման վայրում մեծ հանրահավաք հրավիրենք եւ այդ հանրահավաքի ընթացքում նախ հանդիպենք, որովհետեւ չգիտեմ դուք ոնց, բայց ես ձեզ շատ եմ կարոտել եւ ուզում եմ, որ մենք նորից շփվելու հնարավորություն ունենանք: Երկրորդ, կարծում եմ՝ պետք է կարեւոր խոսակցություն ունենալ այն մասին, թե ՀՀ-ում ինչ է տեղի ունեցել վերջին 100 օրվա ընթացքում եւ ինչ է տեղի ունենալու հետո: Ինչ քայլեր է ձեռնարկել կառավարությունը Հայաստանում թռիչքաձեւ ապահովելու համար եւ կոնկրետ ինչ քայլերով ենք պատրաստվում այդ զարգացումն ապահովել: Ինչ հնարավորություններ, ինչ մարտահրավերներ կան եւ ինչպես եք կարողանալու այդ ամենի հետ գործ ունենալ, այդ բոլոր հնարավորություններն օգտագործել: մարտահրավերները կառավարել եւ ընդհանրապես խոսել այսօրվա Հայաստանի մասին, խոսել երեկվա Հայաստանի մասին եւ խոսել վաղվա Հայաստանի մասին: Ընդհանուր առմամբ, դա չափազանց կարեւոր իրադարձություն է: Պարզից էլ պարզ է, որ ձեզնից յուրաքանչյուրի մասնակցությունը շատ կարեւոր է ապագայի կայուն հիմքերը դնելու համար, արդեն գործնականում Հայաստանի զարգացման մեկնարկը տալու համար, եւ իհարկե, այն խնդիրների մասին խոսելու համար, որ ի վերջո, որի հետ այս ընթացքում մենք բախվել ենք, որոնց լուծմամբ զբաղված ենք:
2018-07-30 12:05:10
Քաղաքական
ՀՀԿ խմբակցության հայտարարությունը
Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում տարածել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության հայտարարությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Հայաստանի հանրապետական կուսակցություն» խմբակցությունը, ծանոթանալով Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ, Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի մեղադրանքին և կալանավորման որոշմանը, հայտարարում է. • Այս գործընթացը որևէ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության և դատական իշխանության անկախության հետ։ • Հարուցված գործը խորապես վնասելու է Հայաստանի Հանրապետության ներքաղաքական զարգացումներին։ • Նման անհիմն մեղադրանքով երկրում խրախուսվում են հասարակական պառակտման միտումները, որոնք առավել վտանգավոր են դառնում Հայաստանի և Արցախի շուրջ ձևավորված խիստ մտահոգիչ մարտահրավերների ֆոնին։
1 2 3 4 5 6 7 8 9 10 11