ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգևատրվեն
2018-11-16 14:13:44

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին՝ Սիմոն Մարտիրոսյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ Գոռ Մինասյանին Երախտագիտության մեդալով պարգևատրելու համար։

Այս մասին ասված է ՀՀ կառավարության ֆեյբուքյան էջում։

Թուրքմենստանում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն: Գոռ Մինասյանն էլ նվաճեց աշխարհի առաջնության արծաթե մեդալ: