ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կարիերայի տոնավաճառ՝ Երեւանում
2018-11-16 17:47:35

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Մեծ հարթակ՝ աշխատանք եւ որակյալ աշխատող փնտրողների համար: Երեւանում այսօր անցկացվել է կարիերայի եւ ձեռնարակատիրության տոնավաճառ:

Փնտրողները հույս ունեն, որ հենց այստեղ են գտնելու իրենց ապագա աշխատանքը, գործատուները կարծում են, որ կկարողանան լրացնել իրենց թափուր աշխատատեղերը պատասխանատու աշխատողներով:

Տոնավաճառի համակարգող Հայկուհի Գեւորգյանն ասաց, որ միջոցառումն արդեն երկրորդ անգամ է անցկացվում եւ հայտ է ներկայացնում դառնալու ավանդական:

Հայաստանում գտնվելու ընթացքում բացահայտել եմ հայ ժողովրդի ստեղծարար ու նորարար ոգին եւ հիանում եմ դրանով՝ ասաց կարիերայի եւ ձեռնարկատիրության տոնավաճառի աջակից կողմը:

Հայաստանի տնտեսությունը աճի եւ դիվերսիկիկացման մեծ ներուժ ունի եւ այս հարթակն օգնելու է իրացնել այդ ներուժը՝ շեշտեց Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը:

Տոնավաճառի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է: Արդյունքներն էլ նախորդ փորձից՝ հուսադրող, թեպետ, նախորդ անգամ աշխատանքի տեղավորվածների ցուցանիշը ցածր է եղել՝ ասում է Տոնավաճառի համակարգողը:

Նախկինում նման տոնավաճառների երբեք չի հավատացել Աննա Ֆերոյանը: Այսօր նա այստեղ էր՝ որպես գործատու կազմակերպության՝ բանկերից մեկի ներկայացուցիչ:

Աշխատանքը գտել էր նախորդ տոնավաճառում:

Զրուցեցինք նաեւ տոնավաճառում աշխատանք փնտրողների հետ: Զրուցակիցներս վստահ էին, որ հենց այսպիսի տոնավաճառներում են գտնելու իրենց ապագա աշխատանքը:


Տոնավաճառում ներկայացված է առաջարկ ոչ միայն որակյալ մասնագետների, այլ նաեւ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործողների համար: Այստեղ հնարավոր է նաեւ ստանալ խորհրդատվություն եւ աջակցություն՝ մասնագիտական կարիերայի ձեւավորման համար: Կլինեն քննարկումներ, դասախոսություններ:

«Հայկական PR ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանն, օրինակ, հետաքրքրվողներին կներկայացնի, թե ինչպե՞ս կարող է աշխատանք փնտրող մասնագետը, մտահղացումներ ունեցող անհատը հանրայնացնել իրեն եւ իր ծրագրերը:

Գլոբալ ձեռնարկատիրության շաբաթն անցկացվում է աշխարհի շուրջ 170 երկրում՝ սկսած 2008 թվականից:

0:00
0:00