ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Զինադադրից 25 տարի անց Հայաստանում դեռ կան ականպատ տարածքներ
2019-04-04 18:58:41

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Ապրիլի 4-ը ՄԱԿ-ի ԳԱ որոշմամբ հայտարարվել է ականների վտանգի իրազեկման և հակաականային գործունեությանն աջակցելու միջազգային օր: Արցախյան պատերազմով անցած հայ ժողովուրդն առավել քան պետք է տեղեկացված լինի ականապատ տարածքների մասին ու նաև ունենա գիտելիք, թե ինչ քայլեր պետք է անել ականապատ տարածքում հայտնվելու դեպքում:

Ռադիոլուրին ականազերծող մասնագետները պատմել են ականապատ տարածքներում հայտնվելու դեպքում իրականացվող տարրական քայլերի, հայ սակրավորների՝ աշխարհում պահանջված լինելու մասին:

Մոտավորապես 1 ամիս առաջ Սիրիայում ականազերծման աշխատանքներ իրականացնելու ժամանակ ականի պայթյունից հայ սակրավորներից մեկը ոտնաթաթի վնասվածք ստացավ:

Պայթյունի պատճառը պլաստիկի պատյանով, ինքնաշեն ծուղակ-ականն էր: Դեպքից հետո քաղաքական հարթությունում մինչ այդ ծավալվող քննարկումներին անմիջապես փոխարինեցին հայ սակրավորների անվտանգության հարցերը:

Կատարվածը կարծես պատճառ դարձավ հասկանալու, թե որքան վտանգավոր է  սակրավորի գործը՝ ասում է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի գործողությունների բաժնի առաջատար մասնագետ Մխիթար Հայրապետյանը։

Նա ականազերծում է իրականացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Իրաքում ու Աֆղանստանում. « Ծուղակ ականի է հանդիպել, բայց հիմա տեղափոխվել է Երևան»:

Ականազերծման միջազգային օրվա առիթով Հյուսիսային պողոտայում ներկայացված են տարբեր չափերի ու ձևերի ականանետեր՝ մի քանի մմ-ից մինչեւ մեկ մետրից մի փոքր քիչ, սակայն դրանք բոլորը հնարավոր է որսալ նույն ականորսիչ սարքի միջոցով: Դետեկտորները, ինչպես ասում է առաջատար մասնագետ Մխիթար Հայրապետյանը, բավականին զգայուն են մետաղական ականներին նկատմամբ. իսկ ամենաժամանակակից ականորսիչը կարող է կրճատել ականազերծողների թիվը: Այս հարցում առաջատար մասնագետը մատնանշում է որակներ, որ անհրաժեշտ է սակրավորի լինելու համար:

Մասնագետը վստահեցնում է՝  հայ սակրավորներն այսօր պահանջված են ողջ աշխարհում, դա է վկայում թեժ կետերում հայ ականազերծողների ներկայությունը:

«Կանգնիր, ականներ են». ՀՀ սահմանամերձ բոլոր ականապատ տարածքներում փակցված այս ցուցանակը հուշում է, որ պետք է առանց խուճապի մատնվելու հեռանալ այդ հատվածներից: Ի՞նչ պետք է անել հետո՝ բացատրում է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը:

«Արդեն 2 տարի է, ինչ տեղադրված են զգուշացնող նշանները: Պետք չէ այդ տարածքներից ներս թափանցել»:

Այս բացատրական աշխատանքը տարվում է սահմանամերձ համայնքներում՝ հիմնականում  դպրոցականների շրջանում:

Սատար հաշմանդամներին» հ/կ նախագահ Հունան Հունանյանը դժվարանում է ասել, թե որքան ականապատ տարածքներ են մաքրվել արցախյան պատերազմից հետո, անելիքը դեռ շատ է:

Այսօր ՀՀ-ում 1քմ տարածքի ականազերծման արժեքը մոտավորապես 2600 դրամ է՝ ասում են մասնագետները։ Ֆինանսական միջոցները հատկացնում է ՊՆ-ը:
Մեկ սակրավորը օրվա ընթացքում միջին հաշվով կարող է ականազերծել 12-15  մետր տարածք, եթե համբերատար և զգոն լինի: