ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վարչապետը Երևան-Գյումրի նոր գնացքով մեկնել է Գյումրի
2019-04-05 10:31:46

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարան, շրջել է կայարանի թանգարանում, այնուհետև, Երևան-Գյումրի նոր արագընթաց գնացքով մեկնել է Գյումրի:

Երևանից Գյումրի ճանապարհահատվածը նոր գնացքը կանցնի 2 ժամ, 10 րոպեում։ Այն նախորդի համեմատ ավելի մեծ թվով ուղևորներ կտեղափոխի։ Նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին:

ԷՊ2Դ գնացքը գնվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից ռուսական «Տրանսմաշհոլդինգ» արտադրող ընկերությունից։

Նիկոլ Փաշինյանի Գյումրի այցի նպատակը տուրիզմի խթանման նպատակով ենթակառուցվածքներն ուսումնասիրելն է: Նա այցելելու է «Շիրակ» օդանավակայան, Գյումրու քաղաքային ավտոկայան, ավտոկայանին հարակից տնակային թաղամաս, լինելու է նաեւ «Չերքեզի ձոր» կոչվող ձկան արտադրամասում: