ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՊԵԿ-ը «Սպայկա»-ի տնօրենին կալանավորելու միջնորդություն կներկայացնի (լրացված)
2019-04-05 12:27:45

Լրացված է՝ 12:27

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) այսօր ժամը 17-ին դատարան միջնորդություն է ներկայացնելու՝ կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին` հայտնել է կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը: Նա մանրամասնել է, որ բեռնափոխադրումներով զբաղվող խոշոր այս ընկերությունը վերջին չորս տարվա ընթացքում պետությանը 7 միլիարդ դրամի վնաս է հասցրել:

Երեկ Դավիթ Ղազարյանը հրավիրվել է Պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմին, նրան մեղադրանք է առաջադրվել, «Սպայկա»-ի տնօրենն այս պահին ազատության մեջ է:

«Սպայկա» ընկերությունում այսօր ժամը 15-ին մամուլի ասուլիս է հրավիրվել:

Տեղադրված է՝ 10:45

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը  հաստատել է, որ «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի ձերբակալության մասին տեղեկությունները ճիշտ են։ Անանյանը նաեւ չի հերքել, որ ՊԵԿ հետաքննական վարչությունը «Սպայկա» ընկերությունում ստուգումներ է իրականացրել։

Hraparak.am-ը գրել էր, որ երեկ իրավապահներն այցելել են «Սպայկա» ընկերություն և ինչ-որ գործողություն են իրականացրել։ Գործողությունն իրականացրել է ՊԵԿ-ը, «Սպայկա» ընկերության տնօրենը ձերբակալվել է: