ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչից են դժգոհում բալահովիտցիները
2018-11-16 18:12:16

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Բալահովիտ համայնքի բկակիչներն այսօր բողքոի ակցիա են կազմակերպել ուսումնափորձական ֆերմայի մոտ: Մտահոգված են, որ Ագրարային համալսարանի՝ ֆերման արդիականացնելու արդյունքում զրկվելու են հողից, արոտավայրից ու աշխատանքից: Դժգոհությունները լսելու էգնացել նաև Ագրարային համալսարանի պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը:

Բալահովիտ համայնքում գտնվող ուսումնափորձական ֆերմայի մոտ եմ։ Այստեղ աշխատակիցներն ու  գյուղացիները բողոքի ակցիա են կազմակերպել: Ահազանգում են, որ կորցնում են իրենց աշխատանքը: Ագրարային համալսարանը որոշել է արդիականացնել Բալահովիտում գործող իր ֆերման։ Ուսումնափորձական ֆերմայի նորանշանակ տնօրեն Արարատ Մոսինյանը ագրարայինի ռեկտորին զեկուցագիր է ներկայացրել, որ վաճառեն մոտ երեք տասնյակ ցուլը, նույնքան կովն ու հորթը։

Բալահովիտի բնակիչները մտահոգված են, ասում են, վաճառվելու է անասունների ողջ գլխաքանակը, նաեւ տարածքները։ Ասում են՝ գիտեն, որ Գեղարքունիքի մարզի  Մարտունի համայնքից են հետաքրքրված անասուններով: Այսօր հիշում են հողի սեփականաշնորհումը, ասում՝ Բալահովիտն այն եզակի գյուղերից է, որտեղ դա չեղավ, ոչ մի կտոր հող, ոչ մի անասուն գյուղացիներին չտրվեց՝ ասում Մայիս Համազասպյանը:

«Գյուղացուց պահանջում են, որ անասունները, եղած տեխնիկան ու  մնացածը բաժանվեն  գյուղացիներին»:

Բալահովիտի բնակիչներն ու ֆերմայի աշխատակիցները հավաքվել էին ֆերմայի գրասենյակի մոտ եւ պահանջում էին պահպանել այն։ Ասում էին, որ մեծ հույսեր էին կապում հեղափոխության հետ, ասում՝ երկիրը կփոխվի։ Այժմ  350 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունեցող ֆերման քանդում են:  

Դեռ մեկ ամիս առաջ Ագրարային համալսարանի  ռեկտորը  հանդիպել է  ֆերմայի աշխատողների հետ, ասել, որ  50 կով են թողնելու՝ մտահոգությունները փոխանցեց կթվորուհիներից մեկը: Ֆերմայի տնօրենն էլ  պատասխանեց՝ տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար 1 տարի ժամանակ է խնդրել աշխատակիցներից:


Հավաքվածների մտահոգությունները  փարատելու եկավ  համալսարանի պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը,  հայտարարեց, որ համայնքի բարեկեցության ծրագիր են իրականացնելու: Անասունները համատարած չեն վաճառվեի, ֆերման չի տեղափոխվի: Ֆերման համապատասխանեցվելու է  եվրոպական ցուցանիշերին, վեարածվի ցուցադրական  տնտեսության:  

«Առողջացման ծրագիր է: Համալսարանին ձեռք չի տալիս  նման տիպի տնտեսություն  ունենալը, այս որակի: Ո՞վ կարա ապացուցի, որ այսպիսի տնտեսություն ունենալը ճիշտ է: Տվե՛ք գյուղացուն: Համայնքում զարգացման ծրագրեր են ներդրվելու: Պանրի դպրոց է հիմնվելու»:

Եվրոպական երկրներից ներկելու են երինջներ: Ֆերման պետք է ծառայի և՛ ուսանողին, և՛ գիտնականին, և՛ համայնքի բնակչությանը՝ ասում է պրոռեկտորը։ Փոփոխությունները ենթադրում են նաեւ աշխատատեղերի  կրճատում՝ հարցնում եմ։ (Կատարում են իրավիճակի գնահատում և եթե տվյալ գործառույթին  անհրաժեշտ չլինի  աշխատող, ուրեմն կրճատումն անխուսափելի է):

Ներքին պայմանավորվածություն կար, որ գյուղացիներին հնարավորություն տրվի անասուններն արածացնել մոտական արոտներում։ Հիմա զրկվում են նաև դրանից «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է համայնքապետ Կամո Գրիգորյանը:

«Դիմելու եմ մարզպետին, որ գոնե կարողանանք օգտվել մեր նախկին հեռագնա հողերից»:

Ռոբերտ Մակարյանն էլ գյուղացիների հետ հանդիպման ժամանակ վստահեցնում է, որ  արոտի ժամանակ կբանակցեն արոտավայրերի շուրջ, եթե հնարավոր է համատեղ  օգտագործել, ապա այդպես կանեն: