ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վիճել են կենցաղային հարցերի շուրջ
2019-04-05 11:58:23

Արմինե Գևորգյան
«Ռադիոլուր»

Այսօր առավոտյան, ժամը 08։10-ի սահմաններում, Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում հնչած կրակոցների մասին։ Անմիջապես դեպքի վայր էր մեկնել քննչական-օպերատիվ խումբ:
Պարզվել է, որ նշված հասցեից հրազենային վիրավորումով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի 1979 թվականին ծնված տղամարդը:

Իրավապահները պարզել են նաև դեպքի հանգամանքները, այդ թվում` շարժառիթը և առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որին բերման են ենթարկել Ոստիկանության Մալաթիայի բաժին: Հրազենային վնասվածք ստացած անձը ծառայում է ՀՀ ՊՆ զորամասերից մեկում՝ որպես հրամանատար։ Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Դեպքի հետ կապված «Ռադիոլուր»-ին որոշ մանրամասներ է փոխանցել Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը.«Տեղի է ունեցել վիճաբանություն կենցաղային հարցերի շուրջ,այս պահին ՀՀ ՊՆ N զորամասի հրամատարը գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, նրա կյանքին վտանգ չի սպառնում»:

0:00
0:00