ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նա սրտեր էր միավորում
2019-04-05 12:55:35

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»

89 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի ռեժիսոր Գեորգի Դանելիան: Կինոռեժիսորը փետրվարին հիվանդանոց էր տեղափոխվել թոքերի բորբոքումով։

Վրաստանում ու նախկին խորհրդային շատ երկրներում, այդ թվում և Հայաստանում սիրված ռեժիսորի գործերն այսօր էլ մեծ տարածում են վայելում։ Նրա առավել հայտնի ֆիլմերն են «Ես քայլում եմ Մոսկվայով», «Հաջողության ջենթլմենները», «Մի վշտանա», «Աֆոնյա», «Միմինո», «Կին-ձա-ձա»:

Վրացի կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի խորհրդային տարիներին ստեղծված ֆիլմերն այսօր էլ սիրված են, դրանցով այսօր էլ մարդիկ հուզվում ու հրճվում են: Թբիլիսիիում հիշում են Միմինո» ֆիլմից հայտնի, թևավոր դարձածն խոսքերը․ «Ларису Ивановну хочу, я так думаю, в этом гостинице я директор, 26-Б дали, У нас в Дилижане в кухне открываешь кран -вода течет - второе место занимает в мире».

Դանելիայի «Միմինոն», «Կովկասի գերուհին», «Մի վշտանա» և մյուս ֆիլմերը, որտեղ խաղում են Մհեր Մկրտչյանն ու Վախթնագ Կիկաբիձեն, պատկերում են հայերի ու վրացիների իրական հարաբերությունները, ասում են զրուցակիցներս։

«Ֆիլմը ցույց է տալիս երկու ազգերի միջև բարեկամությունը. Բարեկամությունը մրցակցություն է. որովհետև նրանք միշտ ուզում են իրար հետ մրցել, թե ում ջուրն է ավելի լավը կամ առաջինը, ում միրգն է ավելի քաղցր և այլն…», -ասում է Թբիլիսիի բնակիչներից մեկը:

Նման կատակներ այստեղ շատերն են անում առօրյա կյանքում. դա ավելի է գեղեցկացնում ու ամրացնում հայերի ու վրացիների բարեկամական հարաբերությունները: Վրացի կինոռեժիսոր, Դանելիայի մոտ ընկեր Էլդար Շենգելայան «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է․ «Ես նրա մահը համարում եմ ոչ միայն ռուս ժողովրդի այլև վրացիների, հայերի և մյուս ժողովուրդների կորուստը։ Հանճարեղ մի ռեժիսոր, որ այլևս մեզ հետ չէ»։

Թբիլիսահայ լուսանկարիչ Յուրի Մեչիտովը 80-ականների սկզբին Դանելիայի հետ առաջին անգամ հանդիպել է Փարաջանովի տանը․ միասին նստել են Փարաջովի պատշգամբում, քննարկել կինոյին վերաբերող հարցեր։

«Ինձ մոտ նույնիսկ այդ օրվա լուսանկարը կա հայտնի որմնանկարի ֆոնին։ Նա հիանալի կինոռեժիսոր էր, որ սրտեր էր միավորում ու ժողովուրդներին»։

Հայկական Հավլաբար թաղամասում մի քանի տարի առաջ կանգնեցվեց «Միմինո» ֆիլմի հերոսների արձանը, որը դարձել է քաղաքի խորհդանիշերից մեկն ու զբոսաշրջիկների սիրելի վայրը։

0:00
0:00