ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Brexit-ը Վրաստանի համար ԵՄ-ին անդամակցելու հնարավորություն է
2019-04-05 15:03:27

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Bloomberg-ում հրապարակված հարցազրույցում անդրադարձել է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը:

Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը պետք է օգտվի Մեծ Բրիտանիայի ԵՄ անդամության դադարեցումից և առաջ տանի իր անդամակցության հարցը:

«Մենք հետևում ենք այս իրավիճակին՝ առավելագույնին հասնելու մտադրությամբ: Տրամաբանություն գոյություն ունի՝ Եվրոպա ձգտող երկրին չպետք է ավելի վատ վերաբերմունք ցուցաբերել, քան այն երկրին, որը Եվրոպայից դուրս է գալիս»,- ասել է Զուրաբիշվիլին:

Վրաստանի նախագահը խոսել է նաև Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու մասին՝ հայտարարելով, որ պաշտպանական առումով Վրաստանը պատրաստ է, Անդամակցության գործողությունների ծրագիրը (Membership Action Plan) ստանալու դեպքում երկու ամսից պատրաստ կլինի: