ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Լևոն Ջուլֆալակյանը նշում է ծննդյան 55-ամյակը
2019-04-05 15:36:48

Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը նշում է ծննդյան 55-ամյակը:

Lեգենդար մարզիկը Սեուլի Օլիմպիական խաղերի (1988 թվական), Եվրոպայի (1986 թվական), աշխարհի (1986 թվական) չեմպիոն է: 1985 թվականին ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը: 1999 թվականից Հայաստանի հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչն է և Հայ օլիմպիականների միության նախագահը: 2002 թվականից Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահն է: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործադիր անդամ է:

«Արմենպրես» լրատվական գործակալության սպորտի բաժինը ևս շնորհավորում է անվանի մարզչին՝ մաղթելով նորանոր մարզչական նվաճումներ, քաջառողջություն: