ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արեւմտահայերենը տեղ գտավ Վիքիպեդիայում
2019-04-06 13:30:32

Անի Մինասյան
«Ռադիոլուր»


Յունեսօյի կոմից աշխարհի վտանգված լեզուների քարտեզում հայտնված լեզուներից ևս մեկը իր տեղը գտավ Համացանցի Վիքիգրադարանում: Արեւմտահայերեն Վիքիպեդիան արդեն իր առանձին հարթակն ունի Վիքիպեդիաների ցանկում՝ hyw.wikipedia.org հղմամբ։

Այսօր արդեն բացվել է Արևմտահայերեն Վիքիպեդիան որպես առանձին վիքի հարթակ։ Հանրագիտարանը դեռևս նոր է, համարյա դատարկ, բայց շատ շուտով Արևելահայերեն Վիքիպեդիայից արևմտահայերեն հոդվածները կտեղափոխվեն Արևմտահայերեն Վիքիպեդիա:

Թեև արևմտահայերենով խոսում են, դասավանդում, թերթեր են լույս տեսնում, գրքեր են թարգմանվում և նոր գրականություն է ստեղծվում, այդուհանդերձ  2010  թվականին արևմտահայերենը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ աշխարհի վտանգված լեզուների քարտեզում:

Լեզվի անկումը կանխելու նպատակով Սփյուռքում և Հայաստանում բազմաթիվ միջոցառումներ են նախաձեռնվելդրանցից մեկը էլեկտրոնային ռեսուրսների՝ այդ թվում Արևմտահայերեն Վիքիպեդիայի զարգացումն է:

Հանրագիտարանը բնականոն հունով կշարունակի զարգանալ՝ ասում է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության արևմտահայերենի համակարգող Ազնիվ Ստեփանյանը:

«Արևմտահայերէն Ուիքիփետիա ՝ որպէս առանձին հանրագիտարան դառնալու ջանքերուն նպաստած են «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպութիւնը և «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութիւնը, որոնք անցնող տարիներուն աջակցած են Արևմտահայերէն Ուիքիփետիայի ստեղծման և հովանաւորել նախագիծի միջոցառումները»:

Արևելահայերենն ու արևմտահայերենը ժամանակակից հայերենի երկու առանձին ճյուղեր են, որոնք զարգացել են տարբեր ուղղություններով և կառուցվածքով, առանձին վայրերում և առանձին գրականությամբ, որոնք միշտ չէ, որ ընթերցվում կամ հասկանալի են մյուս կողմի համար։

Հայաստանի անկախացումից հետո արևելահայերենը, միջին հայերենը և գրաբարն առանձին լեզվական կոդեր են ստացել, բայց ոչ արևմտահայերենը։

Արփի Պետրոսյանը փոքր էր, երբ Իրաքից ընտանիքով եկան Երևան՝ մշտական բնակության: Հիմա Արփիի համար երկու հայերեններն իրարից օգտագործման վայրերով են տարբերվում՝ տնից ներս արևմտահայերեն, տնից դուրս՝ արևելահայերեն:

«Հորեղբորս կինը տեղացի է, պատահում է՝ իր հետ արևելահայերենով եմ շփվում ու նույն պահին, թեքվելով հորեղբորս կողմ՝ փոխում լեզուս արևմտահայերենի»:

Արևմտահայերեն Վիքիպեդիայի առաջին հոդվածը հատկանշական է այն պատմում է Մայրենի լեզվի օրվա մասին՝ https://hyw.wikipedia.org/wiki/Մայրենի_Լեզուի_Օր:

Արեւմտահայերեն Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի նպատակը եղել եւ մնում է բազմատեսակ որակյալ հոդվածների ստեղծումը եւ դրանով իսկ արեւմտահայերեն բովանդակության շրջանառության մեջ կարեւոր ներդրում ունենալը, ասում են նախաձեռնության անդամները:

0:00
0:00