ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արյունաբանական կենտրոնին մանկական հակաուռուցքային դեղեր են հատկացվել
2019-04-05 18:30:05

Ուռուցքաբանության ոլորտը գերակայություն է առողջապահության նախարարության ներկայիս քաղաքականության մեջ:  Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին»  հատկացվել է ոլորտում կիրառվող, կենսական անհրաժեշտ մանկական հակաուռուցքային դեղեր,  մասնավորապես`

1.         Ցիսպլատին 1մգ/մլ 50մգ-125 սրվակ

2.         Էտոպոզիդ 20մգ/մլ 5մլ-500 սրվակ

3.         Ակոֆիլ (ֆիլգրաստիմ) նխ նրկ 48ՄՄ/0,5մլ-165 սրվակ

4.         Օնդանսետրոն լթ նրկ 2մգ/մլ 4մլ-800 սրվակ

Տարեվերջին կառավարությունը հաստատել էր N502 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը, որով կարգավորվում է առողջապահության նախարարության կողմից չգրանցված դեղերի ձեռքբերումը պետական միջոցների հաշվին:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ 2019 թվականին իրականացվել է 14  անվանում հակաուռուցքային դեղի ձեռք բերում` 1 տարվա կտրվածքով: Հատկացումը կրելու է շարունակական բնույթ: