ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սա ՊԵԿ-ի կողմից հետապնդում է «Սպայկա»-ի նկատմամբ. Դավիթ Ղազարյան
2019-04-05 18:41:46

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը անակնկալի է եկել ՊԵԿ քննչական վարչության գործողություններից ու ընկերությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի  բացահայտումից:  

Նշենք, որ «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը, ում Պետական եկամուտների կոմիտեն մեղադրանք է առաջադրել  ավելի քան 7 մլրդ դրամի մաքսատուրք և հարկ վճարելուց խուսափելու հատկանիշներով:

Ղազարյանն ասում է, որ ՊԵԿ-ը 7 մլրդ դրամի պահանջն ուռճացրել է, որպեսզի «ժողովրդի համար սիրուն լինի և ժողովուրդը ՊԵԿ-ի կողքին լինի»:

Դավիթ Ղազարյաննը նաև նշեց, որ այս քրեական հետապնդման պատճառով Եվրասիական զարգացման բանկը դադարեցրել է ֆինանսավորումը, որով նախատեսել էին 100 մլն դոլարի ներդրում անել և 1000 աշխատատեղ ստեղծել:

0:00
0:00


Հատված Ռադիոլուրի 18.00-ի եթերից