ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Տրանսգենդերի ելույթը ԱԺ ամբիոնից
2019-04-05 19:06:56

ԱԺ նիստերի դահլիճում ընթացող մարդու իրավունքների խնդիրներին նվիրված լսումների ժամանակ ամբիոնին է մոտեցել «Իրավունքի կողմ» ՀԿ ներկայացուցիչ Լիլիթ Մարտիրոսյանը, որը, պարզվել է, տրանսգենդեր է:

Նա իր ելույթում նշել է, որպեսզի «իրեն ընդունեն որպես հավաքական կերպար, որն իր մեջ ամփոփում է խոշտանգված, բռնաբարված, առեւանգված, ֆիզիկական բռնության ենթարկված, այրված, ողջակիզված, դանակահարված, սպանված եւ արժանապատիվ կյանքի բոլոր ոլորտներում խարանի ու խտրականության ենթարկված, գործազուրկ, աղքատ ու բարոյապես լքված հայ տրանսգենդերի կերպարը»:

Նա տեղեկացրել է, որ մինչեւ 2018 թվականը իրենք փաստագրել են 283 նմանատիպ դեպքեր, որոնց չնչին մասն է գրանցվել ոստիկանությունում

Տրանսգենդերի ելույթից հետո ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը անհարգալից վերաբերմունք է որակել այս ելույթը թե՛ հանձնաժողովի, եւ թե՛ իր հանդեպ, քանի որ, այն չէր վերաբերում օրակարգային հարցերին:

 

«Օգտվել առիթից և բարձրացնել մի հարց, որը չկա մեր օրակարգում, ես համարում եմ առաջինը՝ անհարգալից վերաբերմունք և՛ ԱԺ նախագահի, և հանձնաժողովի մյուս անդամների նկատմամբ։ Եվ Ձեր իրավունքը ոչ ոք չի ոտնահարել, խտրական վերաբերմունքի խնդիր չկա»,- հավելել է Զոհրաբյանը։