ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-04-06 10:13:17
  • «Ժողովուրդ». Երրորդ երկրից ներկրվող բենզինի մաքսատուրքը բարձրացել է
  • «Առավոտ». Խցանումներ՝ սանիտարական հատումների պատճառով
  • «Փաստ». Խո­ցե­լի խմբե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը պետք է մրցու­նակ դառ­նան աշ­խա­տա­շու­կա­յում
  • «Ժամանակ». Փափկասուն տիկնայք

Երրորդ երկրից ներկրվող բենզինի մաքսատուրքը բարձրացել է

Հայաստանը կամաց-կամաց անցնում է ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերին: «Սա նշանակում է, որ երրորդ երկրներից ապրանքների ներկրումը կարող է թանկանալ բարձր մաքսատուրքերի պատճառով: Այդ ապրանքներից մեկն էլ բենզինն է, եւ, առհասարակ, նավթամթերքը»,-գրում է «Ժողովուրդ»-ը:

Օրաթերթը տեղեկացել է, որ այս տարվա հունվարից 2 տոկոսով բարձրացել է բենզինի մաքսատուրքը: Այսինքն` երրորդ երկրից ներկրվող բենզինը ավելի թանկ է մաքսազերծվում: 2020 թվականին դրա համար սահմանված մաքսատուրքը է՛լ ավելի կբարձրանա` 5 տոկոսով: Սա իր հետեւից, ինչպես թերթն է նշում, կբերի բենզինի գնի աստիճանական բարձրացման: Թե որքան, առայժմ դժվար է ասել:

«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից փոխանցել են, որ փոխարենը զրոյական է ՌԴ-ից ներմուծվող մաքսատուրքը: Ըստ նախարարության` ՌԴ-ն այս հարցում Հայաստանի համար համարվում է հիմնական շուկա: Թերթը Տեղեկացնում է, որ 2018թ. ընթացքում ՀՀ ներմուծվել է 330 հազար 328,9 տոննա նավթ, նավթամթերք (դրա մեջ է մտնում նաեւ բենզինը), որից 210 հազար 521 տոննան բերվել է ՌԴ-ից:

Խցանումներ՝ սանիտարական հատումների պատճառով

«Առավոտ»-ի առաջին էջում զետեղել է Պարոնյան փողոցում արված լուսանկար, որում ծառահատումներից գոյացած չորացած ճյուղերի կույտեր են:

«Ապրիլի 5-ի երեկոյան Պարոնյան փողոցում խցանումներ էին: Նյարդային վարորդները հայհոյում էին միմյանց ու խցանման մեղավորներին, որովհետեւ փողոցն այնքան էր նեղացել, որ զուգահեռ երկու մեքենա չէին կարողանում անցնել: Պատճառն այն էր, որ ողջ փողոցի երկայնքով թափված էին ծառերի հատված հսկայական ճյուղեր, դրանց մի մասը ընկել էր նաեւ շենքերի մուտքերի մոտ կայանված մեքենաների վրա: Սանիտարական հատումների «հետեւանքները» զայրացրել էին նաեւ բնակիչներին: Նրանցից ոմանք «արտաքին աշխարհի» հետ կապ ունենալու համար ստիպված էին հաղթահարել հատված ճյուղերի կուտակումների արդյունքում գոյացած «բարիկադները» », - գրում է թերթը:

«Ապրիլի 5-ի երեկոյան Պարոնյան փողոցում խցանումներ էին: Նյարդային վարորդները հայհոյում էին միմյանց ու խցանման մեղավորներին, որովհետեւ փողոցն այնքան էր նեղացել, որ զուգահեռ երկու մեքենա չէին կարողանում անցնել: Պատճառն այն էր, որ ողջ փողոցի երկայնքով թափված էին ծառերի հատված հսկայական ճյուղեր, դրանց մի մասը ընկել էր նաեւ շենքերի մուտքերի մոտ կայանված մեքենաների վրա: Սանիտարական հատումների «հետեւանքները» զայրացրել էին նաեւ բնակիչներին: Նրանցից ոմանք «արտաքին աշխարհի» հետ կապ ունենալու համար ստիպված էին հաղթահարել հատված ճյուղերի կուտակումների արդյունքում գոյացած «բարիկադները» », - գրում է թերթը:

Խո­ցե­լի խմբե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը պետք է մրցու­նակ դառ­նան աշ­խա­տա­շու­կա­յում

Օրերս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրել էր, որ ընդլայնել է «Աշխատաշուկայում անմրցունակ երիտասարդ մայրերի աջակցության ծրագիրը»: Մասնավորապես, մինչև 30 տարեկան անմրցունակ մայրերն աշխատաշուկա մուտք գործելու հնարավորություն կունենան՝ հմտություններ ստանալով հենց գործատուի մոտ: Նրանք վեց ամիս մասնագիտական կրթություն, ինչպես նաև կրթաթոշակ կստանան:

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ ամեն տարի զբաղվածության տարբեր ծրագրեր են կազմվում: Դրանք օգնում են խոցելի խմբերին, ավելի անմրցունակ խավերին՝ հեշտ ինտեգրվել աշխատաշուկայում, այդ թվում՝ երիտասարդներին, կանանց, հաշմանդամներին: Այս ծրագրերը ֆինանսավորում է պետությունը: Ծրագրեր կան, որոնցով գործատուն մի քանի ամիս, ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի չափով, փոխհատուցում է աշխատողի աշխատավարձը: Այս կերպ փորձ է արվում գործատուին շահագրգռել:

«Ասենք թե, գործատուն պետք է վճարի 120 000 դրամ աշխատավարձ, մաքսիմում 55 000 դրամը պետությունը կարող է ֆինանսավորել որպես նվազագույն աշխատավարձի չափ: Աշխատավարձի մնացած մասը կվճարի գործատուն, որն, այսպիսով, հետաքրքրված է լինում տվյալ անձին աշխատանքի վերցնելու հարցում: Չէ որ այս մարդկանցով, որոնք աշխատաշուկայում մրցունակ լինելու խնդիր ունեն, գործատուն կարող է հետաքրքրված չլինել: Նման ծրագրերի մասնակիցների ցանկում միշտ կան կանայք և երիտասարդներ: Վերջին երեք տարում նման ծրագրեր իրականացվում են, իհարկե, որոշ նորություններով՝ կապված նաև նրա հետ, թե պետությունը քանի երիտասարդի, խոցելի խմբի քանի անդամի կարող է սուբսիդավորել», - ասում է Մակարյանը՝ հավելելով, որ մեկ ուրիշ ծրագրի շրջանակում էլ պետությունը կարող է սուբսիդավորել, օրինակ, աշխատողի ճանապարհածախսը, երբ նա գնում է գործատուի հետ հանդիպման՝ հարցազրույցի կամ էլ բանակցությունների նպատակով:

«Կան զբաղվածությանն աջակցող ծրագրեր, որոնք թույլ են տալիս տարբեր խավերին հանդիպել գործատուին և հետաքրքրություն առաջացնել վերջինիս մոտ: Երիտասարդների դեպքում էլ այս ծրագիրը շատ կարևոր է, քանի որ նրանց մոտ 45 տոկոսը աշխատանք չի գտնում կամ էլ իր մասնագիտությամբ չի աշխատում: Հետևաբար նման ծրագրերով փորձ է արվում խթանել նաև նրանց մուտքը աշխատաշուկա: Հակառակ դեպքում, նրանք ստիպված են լինում դիմել աշխատանքային միգրացիայի, ընտանիք չեն կազմում, քանի որ եկամուտներ չունեն, ստիպված են լինում աշխատել այլ մասնագիտությամբ, որն իրենցը չի, քանի որ մասնագիտական այլ կրթություն ունեն: Դրանով վերջիններս կորցնում են իրենց հմտությունները: Դրա համար էլ երիտասարդությունը գտնվում է ուշադրության կենտրոնում»:

Նման ծրագրերով փորձ է արվում խթանել երիտասարդների մուտքն աշխատաշուկա: «Կան զբաղվածությանն աջակցող ծրագրեր, որոնք թույլ են տալիս տարբեր խավերին հանդիպել գործատուին և հետաքրքրություն առաջացնել վերջինիս մոտ: Երիտասարդների դեպքում էլ այս ծրագիրը շատ կարևոր է, քանի որ նրանց մոտ 45 տոկոսը աշխատանք չի գտնում կամ էլ իր մասնագիտությամբ չի աշխատում: Հետևաբար նման ծրագրերով փորձ է արվում խթանել նաև նրանց մուտքը աշխատաշուկա: Հակառակ դեպքում, նրանք ստիպված են լինում դիմել աշխատանքային միգրացիայի, ընտանիք չեն կազմում, քանի որ եկամուտներ չունեն, ստիպված են լինում աշխատել այլ մասնագիտությամբ, որն իրենցը չի, քանի որ մասնագիտական այլ կրթություն ունեն: Դրանով վերջիններս կորցնում են իրենց հմտությունները: Դրա համար էլ երիտասարդությունը գտնվում է ուշադրության կենտրոնում»:

Փափկասուն տիկնայք

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ աշխատակիցները, պարզվում է, բոլոր առումներով են արտոնյալ: Նրանք ոչ միայն գրեթե ամեն ամիս պարգևավճարներ են ստանում, այլև ամեն երեկո պետության հաշվին աշխատանքից գնում են տուն: Երեկոյան, երբ աշխատանքային ժամն ավարտվում է, ՊԵԿ-ի շենքին են մոտենում մոտ 7-8 ավտոբուս, պետական համարանիշերով, որոնք աշխատակիցներին տանում են տուն, ընդ որում՝ մեծամասամբ միայն կին աշխատակիցներին:

Ուշագրավ է, որ կառավարության աշխատակազմին սպասարկող մեքենաների կրճատման ֆոնին ՊԵԿ-ն իրեն նման ճոխություն է թույլ տալիս: Վերջերս մենք գրել էինք, որ Ռաֆիկ Մաշադյանն ընդհանուր ժողովի ժամանակ ՊԵԿ աշխատակիցներին հորդորել էր ավտոբուսների մեջ քիչ բերանբացություն անել պարգևավճարների մասով: Նա նկատի ուներ հենց այս ավտոբուսները»: