ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երևանը՝ եվրոպական ֆուտբոլի կենտրոն. հետհաշվարկը տրված է
2019-04-06 10:37:06

Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունից 100 օր առաջ, Հյուսիսային պողոտայում՝ նորաբաց Եվրոպայի հրապարակում,  տրվել է խորհրդանշական ժամացույցի հետհաշվարկի հանդիսավոր մեկնարկը: Այն ազդարարել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը:

Հուլիսի 14-27-ը Երևանում կհավաքվեն Եվրոպայի մինչև 19 տարեկանների ուժեղագույն հավաքականները: Տարիքային այս խմբի՝ աշխարհամասի գլխավոր տիտղոսի համար 2 շաբաթ կպայքարեն Պորտուգալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Չեխիայի, Իռլանդիայի և Նորվեգիայի հավաքականները: Նրանց, որպես կազմակերպիչ երկիր, կմիանա Հայաստանի ընտրանին:

Կարևորելով մայրաքաղաքում նման կարգի մրցաշարի անցակացումը՝ Հայկ Մարությանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն իր հերթին կանի հնարավորը, որպեսզի մրցաշարն անցնի հավուր պատշաճի: 

«Սա մեր երկրի պատմության մեջ երևի թե խոշորագույն սպորտային միջոցառումն է լինելու: Երևանն ու Հայաստանը հուլիս ամսվա ընթացքում դառնալու են իսկապես Եվրոպայի կենտրոնը: Երևան քաղաքը պատրաստ է ընդունելու մասնակիցներին և զբոսաշրջիկներին»,- նշել է քաղաքապետը:

Քաղաքապետ Հայկ Մարությանն ու  ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը գնդակներ են նվիրել միջոցառման մասնակիցներին ու անցորդներին: