ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Շավարշ Քոչարյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների հանդիպմանը
2019-04-06 10:45:14

Ապրիլի 5-ին Մոսկվայում տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության արտգործնախարարների խորհրդի (ԱՊՀ ԱԳՆԽ) հերթական նիստը, որում Հայաստանի պատվիրակությունը գլխավորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՊՀ արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցությանը վերաբերող արդիական հարցեր, մասնավորապես՝ անվտանգությանն ու կայունությանն ուղղված աճող սպառնալիքների և մարտահրավերների դեմ պայքարի ոլորտում համագործակցության ամրապնդման բնագավառում:

Նիստի մասնակիցներն ամփոփել են ԱՊՀ շրջանակում բազմամակարդակ միջգերատեսչական խորհրդատվությունների 2018թ. ծրագրի իրականացումը և հաստատեցին 2019թ. ծրագիրը:

Հավանության է արժանացել Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի 80-ամյակի կապակցությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների Հայտարարության նախագիծը, որում հաստատվում է ԱՊՀ երկրների` միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին հավատարմությունը, ընդգծվում է Երկրորդ աշխարհամարտի վերջում՝ 1945թ. ստեղծված Միավորված ազգերի կազմակերպության համընդհանուր և միջկառավարական ​​բնույթը, դրա հատուկ պատասխանատվությունը խաղաղության պահպանման և նոր գլոբալ հակամարտությունների կանխարգելման գործում: Հաստատվել են ԱՊՀ մասնակից պետությունների՝ Հիմնարար հետազոտությունների բնագավառում միջպետական ​​հարաբերությունների համակարգման մասին համաձայնագրի նախագիծը և մի շարք այլ փաստաթղթեր:

Նախարարների խորհուրդը քննարկել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ իրականացված հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում կադրերի պատրաստման բնագավառում բազային կազմակերպություն ստեղծելու վերաբերյալ փաստաթուղթը:

Նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին, Աշգաբադում: