ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բաքուն` պաշտպանվողի կարգավիճակում
2019-04-06 16:30:26

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Հայկական տարածքների նկատմամբ կրկին իրենց նկրտումների մասին են բարձրաձայնում Բաքվից, ինչ է սա նշանակում: Ադրբեջանագետը համոզված է, սա Ադրբեջանի պաշտպանվողական քաղաքականություն դրսևորումն է, որին ի ցույց է դրվում Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո:

Որ հարցերն են Բաքվին հասցրել այդ վիճակին:

Մոտ ապագայում Մոսկվայում նախատեսված Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով հանդիպման ընթացքում անշուշտ կխոսվի փոխվստահության մեխանիզմների մասին՝ վստահեցնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:

Նա չի բացառում Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների հանդիպումն իրենց ընտանիքի անդամների հետ«Մարդասիրական քայլեր կլինեն, ընտանիքները կայցելեն գերիներին»:

Բաքվից հնչող հայտարարությունները վկայում են, որ Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում արծարծվել են այն հարցերը, որոնք քննարկվեցին Նիկոլ Փաշինյանի Ստեփանակերտ այցի ընթացքում:

Խոսքը բնականաբար Արցախին բանակցություններում ներգրավելու,  ինչպես նաև վստահության մթնոլորտի ձևավորման մասին է: Եվ դա է պատճառը, որ Բաքուն այսօր պաշտպանվողի վիճակում է հայտնվել:

Բաքվից վերջին օրերին հնչող ագրեսիվ հայտարարությունները Տաթև Հայրապետյանը կարճ, բայց պատկերավոր այսպես է  ներկայացնում.«Փորձում է բանակցել՝ ատրճանակը պահելով մեր ճակատին»:

Այս իրավիճակը հաշվի առնելով՝ հայկական կողմի համար առաջնահերթ է այսօր մթնոլորտի առողջացման հարցը։ Այս պահին որևէ նոր փաստաթուղթ չի մշակվում, անտեսված չեն նաև Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման հարցերը, սակայն առաջնահերթը մթնոլորտի առողջացումն է.

«Այս պահին առողջացումն ավելի կարևոր է»:

Ադրբեջանագետն անշուշտ ընդգծում է՝ «Ուզում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի» թեզի կարևորությունը

0:00
0:00