ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Էդուրադ Բաբայանը դատապարտվել է եւ համաներմամբ ազատվել պատիժ կրելուց
2019-04-06 16:47:44

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանին մեղավոր է  ճանաչել: Նա դատապարտվել է 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն համաներմամբ ազատ է արձակվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Էդուարդ Բաբայանի նկատմամբ համաներում է կիրառվել Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և ՀՀ անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի համաձայն:

Էդուարդ Բաբայանը մեղադրվում էր «Օլիմպավան» մարզական համալիրում Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ: