ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Իրականացվող տնտեսական քաղաքականությունն ուրվագծվում է․ Արամյան
2019-04-06 17:29:01

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Տնտեսական զարգացում հնարավոր է միայն մակրոտնտեսական կայուն միջավայրի դեպքում՝ ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցը՝ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն է: Արամյանն այսօր տնտեսական կանխատեսումներ չի արել.  դեռ վաղ է երկու ամսվա ցուցանիշերով վերլուծություն անելը, սակայն իրականացվող  տնտեսական քաղաքականության ուրվագծումն արդեն տվել է:

ՀՀ վիճակագրական կոմիտեն ամփոփել է  այս տարվա առաջին երկու ամսվա տնտեսական ցուցանիշերն ու  նախնական (շտապ հավաքագրված) տվյալների ամփոփումը ներկայացրել համեմատելով նաեւ նախորդ տարվա նույն ժամանկահատվածի  հետ: Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2019 թվականի փետրվարին  2018 թվականի փետրվարի նկատմամբ կազմել է 7.6 տոկոս:

Հիմնական աճն ապահովել են հետևյալ ոլորտները. շինարարություն` ( 21.3 տոկոս),  ծառայություններ՝( 19.3 տոկոս), առևտրի շրջանառություն՝ (8.3)  արդյունաբերություն՝ (4.7 տոկոս)Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառությունը անկում է ապրել (-4.6 տոկոս): 

Արտահանման ծավալները անկում է ապրել  -8.2, իսկ ներմուծումը` -2.5 տոկոսով: Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն ընդգծում է՝ այս պահին կանխատեսումներ անելը վաղ է, միաժամանակ  նկատում է՝ 2018 թվականի  խիստ պահպանողական քաղաքականությունն է պատճառը, որ այս տարվա առաջին երկու ամիսներին գնաճի ցածր մակարդակ ունենք․

«Առաջին երկու ամիսը խելքի չի գալիս, երկու տոկոսից ցածր է, այն դեպքում, երբ անցյալ տարի 3-ից բարձր էր գնաճը, սեզոնայնությունը հաշվի առնելով՝  տարին 1.8 տոկոս գնաճով եզրափակեցինք»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշեցրեց՝ սեպտեմբերին գնաճի մասին էր խոսվում․«Եվ մենք կարողացանք շատ կոնկրետ գործողություններով գնաճը զսպել ու բերել տրամաբանական չափերի»:

Տնտեսական աճի կառուցվածքում, Վարդան Արամյանը, սակայն,  խնդիրներ է տեսնում, արտահանման աճի տեմպերի էական դանդաղեցում է նկատում:

«Նորից  տնտսական աճի  գերակշիռ հատվածն ընկել է  ոչ արտահանելի հատվածի վրա՝ ծառայություններ ու առևտուր: Ընդ որում արդյունաբերությունը դանդաղել է, բարձր  աճի տեմպեր չունենք: Դա մենք տեսնում ենք արտահանման հատվածում նաև, անցյալ տարին 7 տոկոս արտահանման ցուցանիշով ենք ավարտել»:

Ֆինանսների ոլորտի նախկին պատասխանատուն կիսում է ներկայիս վարչապետի կարծիքը՝ տնտեսության կառուցվածքում պետք է փոփոխություններ արվեն, սակայն այս պահին նման քայլեր չի տեսնում։ Հայտարարության հիմքում պաշտոնական թվերի  համադրումն է

«Հանգիստն ու ծառայությունները իրենց նպաստման կշիռով ինչպես եղել, այդպես էլ մնում են, 1 տոկոսային կետով տնտեսական աճին նապստում ունի, որը բավականին բարձր է»:

Արտաքին առևտրաշրջանառությունում անկում գրանցվել է ոչ միայն արտահանման, այլ նաև ներմուծման մեջ: Ինչո՞ւ. հարցնում եմ «Քանի որ պահանջարկ կա: Ազատականացվեց, ասացին ով ինչ ուզում է պետք է ներմուծի, իսկ դա միանգամից ռեակցիա տվեց: Մարդիկ գնացին ներմուծում արեցին: Պահանջը եկավ տնտեսվարողներից»:

Գործատուների հանրապետական միության նախագահը Գագիկ Մակարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ արտահանումն անկում է ապրել հանքարդյունաբերության պատճառով

«Եթե մենք հանքարդյունաբերությունը սահմանափակենք Ալավերդու պղնձաձուլարանով, Թեղուտով, Ամուլսարի կանխատեսվող ծավալով,դա բնականաբար անհանգստացնող է, քանի որ  Հայաստանը կարող է ունենալ արտարժույթի դեֆիցիտ: Արտարժույթը պետք է օպտիմալ  քանակ ունենա, քանի որ ներմուծողները այդ արժույթը պօետք է գնեն, որ կարողանան ներմուծումները անել, բացի այդ, նաև մեր քաղաքացիներին ու բիզնեսին է պետք»:

Վարդան Արամյանը մակրոտնտեսական իրավիճակի կայունությունն է կարևորում, նկատում է՝ որևէ ներդրող  անկայուն իրավիճակում ներդրում չի անելու:  Ամփոփելով՝ ընդգծում է՝ այս պահին տնտեսական քաղաքականության մասով որոշակի ռիսկեր նկատելի են: 

0:00
0:00