ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մոսկվայում այսօր սպասվում է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը:
2019-04-08 09:36:42

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Երկու պետությունների ղեկավարները կմասնակցեն ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 8-րդ նիստին: Նշվում է, որ տեսակետներ կփոխանակվեն ռուս-թուրքական հարաբերություններին լայն շրջանակի վերաբերյալ:

«Պուտինը և Էրդողանը կհանդիպեն ռուս-թուրքական գործարար շրջանակների հետ՝ Կրեմլի Ալեքսանդրովյան սրահում»,- ռուսական լրատվամիջոցներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Խորհրդի նիստից հետո կստորագրվեն տարբեր ոլորտներին առնչվող մի շարք երկկողմ փաստաթղթեր: Այնուհետև, Պուտինը և Էրդողանը Մեծ թատրոնում կմասնակցեն Ռուսաստանի և Թուրքիայի մշակույթներին նվիրված միջոցառմանը: Նշվում է նաև, որ «Մշակույթի և զբոսաշրջության խաչաձև տարիներ» խորագրով արարողության ժամանակ նախագահները հանդես կգան ելույթով:

Այս տարվա սկզբից սա արդեն երկու առաջնորդների 3-րդ հանդիպում է: Էրդողանն ու Պուտինը հանդիպել էին Մոսկվանում հունվարի 23-ին՝ Էրդողանի մեկօրյա աշխատանքային այցի ժամանակ: Իսկ փետրվարի 14-ին Սոչիում նրանց հանդիպումը տեղի էր ունեցել եռակողմ գագաթաժողովում, որի ընթացքում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի առաջնորդները քննարկել էին Սիրիայում հակամարտության կարգավորման քաղաքական ուղիները:

Տես նաև՝