ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կալանավորել է «Սպայկա» ընկերության տնօրենը. աշխատակիցները բողոքում են (լրացված)
2019-04-08 10:42:58

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Լրացված է՝ 11:53-ին

Լարված իրավիճակ է ստեղծվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքի տարածքում: «Սպայկա» ընկերության աշխատակիցները շրջափակել են տարածքը եւ թույլ չեն տվել, որ դատարանի տարածքից դուրս բերեն ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին: Ոստիկանները նրան տարածքից դժվարությամբ են հանել: «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը ակցիայի մասնակիցներին կոչ է արել որևէ  անօրինական գործողության չդիմել: Նա խնդրել է խոհեմություն ցուցաբերել, որևէ տեսակի ուժ իրավապահ մարմինների նկատմամբ չկիրառել:

«Այն բոլոր մարդիկ, ովքեր ոչ իրավաչափ գործողություն կիրականացնեն, «Սպայկա»-ի հետ կապ չունեն»,- հայտարարել է Բաղդասարյանը: 

Տեղադրված է՝ 10:42-ին

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, որոշել է կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին: Դատարանն այսպիսով բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Այս պահին դատարանի դիմաց հավաքվել են ընկերության աշխատակիցները: Նրանք պահանջում են ազատ արձակել Դավիթ Ղազարյանին:

2019թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չկատարելը):

ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից սույն թվականի ապրիլի 4-ին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Վենգերի Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը  պետական բյուջե չի վճարելընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքումառաջացած 7.036.666.312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ:

0:00
0:00