ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քաջարի Շվեյկի ժառանգները․ ճամփորդական նոթեր
2018-11-17 10:53:16

Ամասիա Հովհաննիսյան
Ռադիոլուր-Կարլովի վարի
, Չեխիա

 

Նախորդ նոթերում նշել էի, որ 100 տարի առաջ՝ առաջին  համաշխարհային պատերազմից հետո, Ավստրո-Հունգարիայի  փլատակներից  ստեղծված Չեխոսլավակիան զերծ չմնաց 20-րդ դարի  համաշխարհային ահեղ ցնցումներից:

Երկրի հռչակումից 20 տարի անց Չեխոսլովակիան վերացավ որպես  միասնական պետություն: Այն նացիստական Գերմանիայի ճնշման տակ  մասնատվեց: Սուդետների մարզն անցավ Գերմանիային, Բոհեմիայի ու  Մորավիայի մարզերն էլ դարձան Երրորդ ռեյխի պրոտեկտորատներ, իսկ  Սլովակիան էլ դարձավ հիտլերյան Գերմանիայի դաշնակից՝ երկրորդ  համաշխարհային պատերազմի ժամանակ:

Մյունխենի համաձայնագրից 80 տարի անց. ճամփորդական նոթեր

Եվ միայն Գերմանիայի դեմ Խորհրդային Միության ու նրա  դաշնակիցների  տարած հաղթանակից հետո Չեխոսլովակիան նորից  դարձավ անկախ, միասնական պետություն: Իսկ արդեն 1948 թվականին  Մոսկվայի  ակտիվ  աջակցությամբ այստեղ իշխանության եկան  կոմունիստները:
 

20 տարի անց էլ  «մարդկային դեմքով սոցիալիզմ»  կառուցելու  տեղի  բարեփոխիչների փորձերը հանգեցրին այն բանին, որ խորհրդային  զորքերը  մտան  Չեխոսլովակիա: Պատմության  մեջ  «Պրագայի գարուն»  անվամբ հայտնի  այդ  իրադարձությունները  խորը  հետք  են  թողել  չեխերի ու սլովակների սրտերում:

1989 թվականին, երբ  խորհրդային  կայսրությունը քայքայվում էր՝ դրա  հետ միասին էլ սոցիալիստական ճամբարը, Չեխոսլովակիան  միանգամայն անարյուն ձերբազատվեց տոտոլիտարիզմի ճիրաններից: Ու մի քանի տարի անց էլ նույնքան էլ անարյուն տեղի ունեցավ չեխերի  ու  սլովակների քաղաքական ապահարզանը:

Ի՞նչն էր Չեխոսլովակիայի տրոհման պատճառը: Գլխավորը էթնիկ, իսկ  ավելի ճիշտ՝ ազգային վերնախավերի միջև գոյություն ունեցող  հակասություններն էին, և այդ հակասություններն ավելի շատ  քաղաքական, քան թե  տնտեսական էին:

Չեխիայի պատմական երեք հոբելյանները. ճամփորդական նոթեր

Թեպետ, կային նաև ազգամիջյան հակասություններ, որոնք սակայն  անհամեմատելի էին ԽՍՀՄ-ում գոյություն ունեցողների հետ, և որոնք  ապակայանացնում էին երկրի տնտեսական վիճակն էլ: Այդ  ազգամիջյան հակասությունները եղել են միշտ, քանի որ երկրում ապրող  բազմաթիվ փոքրամասնություններն այդպես էլ իրական  ինքնավարություն չէին ունեցել:

1945 թ-ին էթնիկ խմբերը բաժանվում էին 2 մասի. սլավոնների՝ չեխեր, սլովակներ, ռուսիչներ, ու ոչ սլավոնների:

Ոչ սլավոնների խմբում էին Սուդետների մարզի գերմանացիները  ու  հունգարացիները՝ հարավային Սլովակիայում: Բայց, երկրորդ  համաշխարհային պատերզմից հետո էթնիկ գերմանացիների  արտաքսումից  ու  հունգարացիների  հեռանալուց հետո երկրում  ազգամիջյան  խնդիրները տեղափոխվեցին այլ  հարթություն. չեխերի ու  սլովակների միջև:

Բանն այն է, որ Չեխիայի ներքին համախառն  արտադրանքը մեկ շնչի  հաշվով  20 % -ով ավելի էր, քան Սլովակիայում: Եվ ըստ չեխ  քաղաքական վերնախավի, Չեխիան իր ուսերին էր կրում Սլովակիայի  բեռը, որ  հարկային մուտքերը անտակ տակառի պես հորդում էին դեպի  Սլովակիա:

Իսկ Սլովակիայի քաղաքական վերնախավն էլ վրդովվում  էր, որ  միասնական  պետության մեջ իրենք ստորացված վիճակում  են:  Հանրապետությունը  բաժանելու  որոշում  կայացնելուց  առաջ ՝ 1992  թ-ին  Չեխոսլովակիայում անկացվեց հարցում:

Հնագույն քրիստոնյա ազգի գանձերը՝ Պրագայում. ճամփորդական նոթեր

Սլովակիայում անջատմանը կողմ էր հարցվածների 37%, իսկ 63%-ը դեմ  էր: Գրեթե  նույն  պատկերն  էր  նաև Չեխիայում. հարցվածներից  կողմ  էր  36 % , իսկ  դեմ էր 64%:

Այնուամենայնիվ, հանրապետության  ճակատագիրը  որոշեցին  քաղաքական  գործիչները: 1992  թ-ի հուլիսի 17-ին Սլովակիայի  խորհրդարանն  ընդունեց  անկախության հռչակագիրը: Չեխոսլովակիայի  նախագահ Վացլավ Հավելը, որը  դեմ էր երկրի  տրոհմանը, հրաժարական տվեց: 1993 թ-ի հունվարի 1-ց Չեխիան ու  Սլովակիան  դարձան  առանձին  պետություններ:

Ըստ  վերջին  սոցհարցումների, տարեց չեխերի ավելի քան 40%-ն  ափսոսում  է, որ Չեխոսլովակիան  տրոհվել է 2 առանձին  պետությունների: Իսկ, այ, երիտասարդությունը, որ չի ապրել  միասնական  պետությունում, որևէ  ափսոսանք  չունի: Հարկ  է  նշել, որ  թե  չեխերը, թե  սլովակներն  ազատ  առևտուր  են  անում, ազատ  են  իրենց  բնակության  վայրի  ընտրության  հարցում: Սլովակիայի  տնտեսությունն էլ  կայուն  աճ է ցուցաբերում, ու Չեխիայից  տնտեսապաես հետ մնալու տարբերությունը  կրճատվում է:

«Պրագայի գարունը». ճամփորդական նոթեր

Ինչ վերաբերում է Չեխիային, ապա այն լիովին դինամիկ զարգացող   պետություն  է, հատկապես տարածաշրջանի նրա հարևանների՝ Վիշեգրագյան քառյակի, երկրների համեմատ: Նյութական  բարեկեցության  առումով չեխերն աշխարհում  26-րդն են, առաջ  անցնելով Լեհաստանից  ու Հունգարիայից:

Մրցակցության  համաշխարհային  դասիչով  Չեխիան  140  երկրների  շարքում  29-րդն  է:  Այդ  դասիչում, օրինակ, Լեհաստանը 37, Հունգարիան 48, իսկ Ռուսատանը 43-րդն է: Բնակչությունը  միանգամայն  լոյալ  է  երկրի  իշխանությունների  հանդեպ: Այստեղ  վաղուց  բողոքի  խոշոր  ցույցեր չեն եղել: Իսկ  տեղական  բնույթի  քաղաքական վեճերը, որպես  կանոն, հարթվում  են  փոխզիջումներով: Չեխիան՝ ի  տարբերություն Եվրամիության  իր  գործընկերների, գոնե առայժմ , խնդիրներ  չի  ունեցել  անօրինական  միգրանտների  հարցում: Երկրից  խստագույնս վտարում են  ներգաղթի օրենքները խախտողներին:

Երեւանի «Զվարթնոց» եւ Պրագայի Հավելի օդանավակայանների անմաքս առեւտրի սրահները. Ճամփորդական նոթեր

Քաջարի Շվեյկի ժառանգները շարունակում են խիստ պրագմատիկ  լինել. «Չի կարելի զոհաբերել շահը րոպեական  քաղաքական  նպատակահարմարությանը»: