ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բողոքի ակցիա՝ ԱԺ-ի դիմաց
2019-04-08 13:14:41

«Կամք» հասարակական կազմակերպությունը ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում՝ ի պաշտպանության ազգային արժեքների: Ակցիայի մասնակիցները ԱԺ նախագահից, պատգամավորներից և կազմակերպիչներից բացատրություն են պահանջում՝ԱԺ-ում տրանսգենդերի ելույթի համար: Բողոքի ակցիայի մասնակիցները հորդորում են պատգամավորներին հնարավորություն և հարթակ չտալ նրանց:

Ապրիլի 5-ին «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ էր ունեցել «Իրավունքի կողմ իրավապաշտպան» ՀԿ նախագահ, տրանսգենդեր կին Լիլիթ Մարտիրոսյանը, որը հայտարարել էր, թե ուրախ է, որ հետհեղափոխական Հայաստանում հնարավորություն ունի ելույթ ունենալ ԱԺ ամբիոնից և կոչ արել ձեռնամուխ լինել գենդերային հավասարության, մարդու իրավունքների ապահովմանը նպատակադրված օրենսդրական բարեփոխումների իրականացմանը: