ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ալի Լարիջանին Արարատ Միրզոյանին հրավիրել է այցելել Իրան
2019-04-08 14:01:01

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր առավոտյան Միջխորհրդարանական միության 140-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ՝ հատնում են ԱԺ-ի Լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

Ալի Լարիջանին, ողջունելով Արարատ Միրզոյանին, նշել է, որ կապերը մեր երկու պետությունների միջեւ եղբայրական են, ինչի նշանն էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցն Իրան:

Արարատ Միրզոյանին շնորհավորելով Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ Իրանի Մեջլիսի նախագահն անդրադարձել է խորհրդարանական համագործակցության եւ երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների ակտիվացման հարցերին:

ՀՀ խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ բարեկամական հարաբերությունները հիմնված են բազմադարյա պատմամշակութային կապերի վրա եւ վստահություն հայտնել, որ երկու երկրների միջեւ փոխգործակցությունը զարգացում կապրի նաեւ խորհրդարանական մակարդակում: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել բարձր տեխնոլոգիաների, էներգակիրների, ֆինանսական եւ այլ ոլորտներում համագործակցության խորացմանը: Ալի Լարիջանին Ազգային ժողովի նախագահին հրավիրել է այցելել Իրան, Արարատ Միրզոյանը սիրով ընդունել է հրավերը:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 6-ից Կատարում է և մասնակցում է Միջխորհրդարանական միության 140-րդ վեհաժողովի աշխատանքներին: