ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հավակնոտ ծրագիր. Վրաստանի ավտոպարկի 90%-ը կփոխարինվի Էլեկտրամոբիլներով
2019-04-08 14:45:50

Քութայիսում կկառուցվի գործարան, որտեղ կարտադրվեն էլեկտրամոբիլներ: «Գրուզիա-օնլայն»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: ««Չանգան» ընկերությունը, որը համարվում է այդ արտադրության խոշոր ընկերություններից ու որի գործընկերներն են այնպիսի գիգանտ ընկերություններ, ինչպիսիք են Volvo-ն, Volkswagen-ը և Ford-ը, որոշել է հենց Վրաստանում կառուցել գործարան, և արդեն 2020-ից կարող ենք շուկա արտահանել էլեկտրամոբիլներ»,-ասել է Վրաստանի վարչապետը:

Նա նաև հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը ծրագրում է առաջիկա 10 տարվա ընթացքում երկրի ավտոպարկի 90%-ը փոխել Էլեկտրամոբիլների: «Սա շատ հավակնոտ ծրագիր է, բայց միաժամանակ այն Վրաստանին կբերի մեծ առավելություն», - նշել է Բախտաձեն:

Վարչապետի խոսքով, նախատեսվում է տարեկան արտադրել 40 000 ավտոմեքենա, որից 50 տոկոսն արտահանվելու է ԵՄ երկրներ: