ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԲՀԿ-ն Փաշինյանին փակ քննարկման կհրավիրի
2019-04-08 16:00:54

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կհրավիրի ԱԺ փակ քննարկման՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մանրամասներին ծանոթանալու համար:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե որն է հանդիպման իրենց գնահատականը:

«Դա մեզ համար մութ է, տեսանք, որ տարբեր հայտարարություններ արեցին՝ մեր վարչապետն առանձին, ադրբեջանական կողմն առանձին: Դրա համար մենք հրավերք են կազմակերպել: Վարչապետի հետ խորհրդարանում փակ հանդիպում կլինի, մենք հրավիրելու ենք նաև Արցախի մեր պատգամավոր ընկերներին»,-ասաց Ծառուկյանը:

Նրա խոսքով՝ հարց ու պատասխանից հետո, երբ իրենց համար ամեն ինչ հասկանալի լինի, կասեն նաև հանրությանը: