ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մեկնարկել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը. սպասվում է ՀՀ վարչապետի ելույթը
2019-04-08 16:10:16

Աղավնի Հարությունյան
globnews.am կայքի խմբագիր
«Ռադիոլուր»-ի համար

Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը:

Ի շարս ամբողջ շաբաթ շարունակվելիք քննարկումների, ԵԽԽՎ-ում այս նիստի ընթացքում ելույթ կունենան Վրաստանի և Հայաստանի վարչապետերը՝ առաջինը չորեքշաբթի, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ հինգշաբթի օրերին նախատեսվող նիստերում:

Ընդհանուր առմամբ, վեհաժողովի օրակարգը բավականին հագեցած է՝ տարբեր ընտրությունների մշտադիտարկման արդյունքներից մինչև միջազգային տարբեր կառույցների համագործակցության ամրապնդման հարցեր, խորհրդարանական համագործակցության ձևաչափի ընդլայնման, սեքսիզմի և սեռական բռնության ու ոտնձգությունների դեմ պայքարի խնդիրներ:

ԵԽԽՎ-ն կանդրադառնա նաև Հայաստանում վերջին շրջանում արդիական դարձած մի խնդրի ևս, որ վերաբերում է ատելության խոսքին ու անհանդուրժողականությանը, այդ հարցում քաղաքական առաջնորդների դերակատարությանն ու պատասխանատվությանը:

Բնականաբար, Եվրոպայի համար խիստ արդիական միգրացիոն թեմաները ևս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հետաքրքրությունների շրջանակում են:

Վեհաժողովում կքննարկվեն նաև փողերի լվացմանն ու այդ առնչությամբ անելիքներին, ինչպես նաև սոցիալական մեդիային ու դրա հնարավոր սպառնալիքներին վերաբերող հարցեր:

0:00
0:00