ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Սպայկա»-ի աշխատակիցները դադարեցրել են բողոքի ակցիան
2019-04-08 16:59:07

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

 

«Սպայկա» ընկերության աշխատակիցները դադարեցրել են բողոքի ակցիան եւ հեռացել կառավարության շենքի տարածքից: Նրանք մինչ այդ երթով շարժվել էին դեպի կառավարություն եւ պահանջում էին հանդիպում վարչապետի հետ:

 

Նրանց հետ զրուցեց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ նշելով. «Վարչապետը բազմիցս հայտարարել է, որ քրեական գործերի ընթացքներին երբեք չի խառնվելու եւ բնականաբար այս գործը չի կարող լինել բացառություն»:

 

Ակցիայի մասնակիցները ցանկանում էին, որ վարչապետը անձնական երաշխավորություն ներկայացնի՝ «Սպայկա» ընկերության տնօրենին ազատ արձակելու համար:


Կալանավորել է «Սպայկա» ընկերության տնօրենը. աշխատակիցները բողոքում են

 

«Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանն ասել է, որ իրենք հարգում են վարչապետի որոշումը ու արդեն կսպասեն իրավաբանների աշխատանքին:

 

«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու որոշման հրապարակումից հետո, ընկերության աշխատակիցները փակել էին Տիգրան Մեծ պողոտան՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել նրան:

 

Այդ ընթացքում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ քաշքշուկ էր տեղի ունեցել, ինչի հետեւանքով մեկ ոստիկան տուժել էր։ Մեկ անձ էլ բերման է ենթարկվել ոստիկանություն՝ ոստիկանների պահանջը չկատարելու համար։


0:00
0:00