ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանյան իրադարձությունները՝ վրացական դիտակետից
2019-04-08 18:31:53

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի

Հայաստանի թավշյա հեղափոխությունից մեկ տարի է անցել․ ուզենք, թե չուզենք Հայաստանյան հետհեղափոխական իրադարձությունները փորձում ենք համեմատել այլ երկրների հետ, որտեղ հեղափոխություն է եղել։ Հայաստանյան իրադարձություններն այսօր փորձելու ենք գնահատել Վրաստանի դիտակետով․

«Ռադիոլուր»-ի հյուրը Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ Աննա Դոլիձեն է, ով Վարդերի հեղափոխության շրջանում ղեկավարում էր Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, որը պետք է մասնագիտական խորհրդատվությամբ հանդես գար հետհեղափոխական երկրում, անմիջականորեն մասնակցելով բարեփոխումների ծրագրերին

-Տիկին Աննա նկատի ունենալով հետհեղափոխական Վրաստանի փորձը, տարբեր ոլորտների բարեփոխումների ընթացքում արդյո՞ք անհրաժեշտ են կտրուկ քայլեր, որոնք հասարակությունը ցավագին է ընդունում, և  դա Ձեր կարծիքով ինչի՞ կարող է հանգեցնել

Հայաստանի թավշյա հեղափոխությունից մեկ տարի է անցել, և արմատական, կտրուկ փոփոխություններ, մանավանդ կոռուպցիայի դեմ պայքարում բացարձակապես պարտադիր են, քանի որ ժառանգությունը, որը ստացել է Հայաստանը, ուրախալի չէ:

Առաջին հերթին պետք է վերացնել կոռուպցիան և քրեորեն խիստ պատժելի դարձնել այն: Հիմնական սխալը, որ թույլ տվեց Սաակաշվիլին, դա հաղորդակցության պակասն էր: Այդ ծայրահեղ քայլերին պետք է տրվեն ակտիվ հասարակական բացատրություններ, թե ինչի համար է արվում տվյալ փոփոխությունը: Հենց այս դեպքում էլ կա հնարավորություն, որ չլինի լուրջ դժգոհություն:

-Ընդունված է, որ կոռուպցիան և խոշոր  կապիտալը սերտորեն  կապված են իրար հետ։ Որտեղ է կոռուպցիայի դեմ պայքարի և վենդետայի միջև սահմանը, և որը Վրաստանը կարողացավ հաղաթահարել և կարողացավ արդյո՞ք։

- Սա շատ լուրջ մարտահրավեր է. մի կողմից պարտադիր է, որ հասարակության մեջ հիմնավորվի այն գաղափարը, որ բոլորը հավասար են օրենքի առաջ: Առանց սրա անհնար է ունենալ ժողովրդավարական հասարակություն, այսինքն, սովորական աշխատավարձով ապրող անձը և հարուստ բիզնեսմենը պետք է ունենան նույն իրավունքները։ Չնայած թե ինչ կապեր ունեն այս մարդիկ, միևնույնն է նրանք պետք է հավասար լինեն պետության և օրենքի առաջ։ Հենց այս դեպքում էլ ժողովրդի մոտ կառաջանա վստահություն օրենքի հանդեպ:

-Հետհեղափոխական քայլերը Հայաստանում, տարբեր բացասական երևույթների դեմ պայքարը Ձեր կարծիքով Հայաստանում ուշացել են, շուտ են սկսվել, թե ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պետք է

-Գիտեմ, որ կառավարության գործունեության մասով շատ հարցեր կան, չնայած, գոյություն չունի որևէ ծայրահեղ փոփոխություն, որը չառաջացնի հասարակության դժգոհությունը: Հենց սա է այն գինը, որը վճարում է յուրաքանչյուր կառավարություն՝ ռեֆորմների ժամանակ:  

Բացի այդ, բոլոր կառավարությունները հետզհետե դառնում են ոչ պոպուլյար՝ իջնեցնելով իրենց վարկանիշը։ Դա սովորական երևույթ է։ Կարծում եմ, Հայաստանի առաջնորդները ևս սրա հետ պետք է հեշտությամբ համակերպվեն: Կարևորն այն է, որ համարժեք լինի կատարվածն ու դրա հետևանքը, որպեսզի քաղաքացին հավատացած լինի, եթե օրենքը խախտողն է միայն պատժվելու։

-Այսօր արդեն Թավշյա հեղափոխությունից մեկ տարի է անցել Հայաստանի քաղաքացիները իրենց դժգոհությունն են հայտնում հեղափոխական իշխանությունների քաղաքականությունից, լինի դա ներքին, արտաքին, թե անգամ տնտեսական։ Ինչի մասին են խոսում ցույցերի ու բողոքների նման առատությունը և ինչպես հասկանալ նման տրամադրությունները

-Հասկանալի է սա ժողովրդավարություն է, սա լավ է, սակայն ժողովրդավարության մեջ միշտ էլ կան խմբեր, ովքեր միշտ դժգոհ են կառավարությունից, հատկապես այն բանից հետո, երբ ոչինչ չէր արվում երկրում, բայց եկավ մի իշխանությունւ, որը լուրջ քայլեր է անում: Անշուշտիշխանությունների համար կարևոր է հետևել և անսալ առկա դժգոհություններին։

Հայաստանին, մեր ամենամոտ հարևանին կցանկանամ մեծ հաջողություններ, քանի որ ձեր հաջողությունները, ձեր հարստացումը նաև մեզ համար է առաջընթաց նշանակում։ Մեզ Աստված պատմականորեն այսպես է կապել իրար հետ:

0:00
0:00