ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կոչ ԵԽԽՎ ամբիոնից. քայլեր ձեռնարկել Կարեն Ղազարյանի անվտանգությունն ապահովելու համար
2019-04-08 19:03:33

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»


ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը միջազգային իրավապաշտպան կառույցներին կոչ է արել անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ Կարեն Ղազարյանի անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու համար։ ՀՀ առաջիան օմբուդսմենը քիչ հավանական է համարում Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ իրենց ընտանիքների հետ հանդիպում:

Հայաստանը գործադրելու է բոլոր հնարավոր ջանքերը՝ Հայաստանի քաղաքացու իրավունքների պաշտպանության համար՝ ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում հայտարարել է  հայկական պատվիրակաության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ նույնն ակնկալում է նաև միջազգային  ու իրավապաշտպան կառույցներից։

Նա վեհաժողովի պատվիարակներին պատմել է, որ  այն, ինչ ներկայացնում է ադրբեջանական քարոզչությունը, լկտի սուտ է. Կարեն Ղազարյանը բանակում չի ծառայել և չէր կարող ծառայել, որովհետև ուներ առողջական, այդ թվում՝ հոգական առողջության հետ կապված խնդիրներ։ Եվ գերեվարված երիտասարդին դիվերսիոն-հետախուզական խմբի անդամ ներկայացնելն Ադրբեջանի հերթական ցինիզմն է։ 

Այն, ինչ անում է Բաքուն, մարտահրավեր է քաղաքակիրթ աշխարհին, միջազգային իրավապաշտպան կառույցներին, Վեհաժողովին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնախմբին, Կարմիր Խաչին՝ ասել է Նաիրա Զոհրաբյանը՝ կոչ անելով բոլոր այդ կառույցներին և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին՝ անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ Կարեն Ղազարյանի անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու համար։

Ի տարբերություն ադրբեջանական կողմի՝ հայկական կողմը Արցախի իշխանության որոշմամաբ ազատ արձակեց  իր համաչափ պատիժը կրած ադրբեջանական զինծառայողին՝ ասել է Զոհրաբյանը՝ նշելով, թե դա վկայում է, որ  հայկական կողմը հավատարիմ է միջազգային հումանիտար իրավունքին և օրենքի գերակայությանը:

ՀՀ
առաջին օմբուդսմեն, Լարիսա Ալավերտյանի խոսքով, քիչ հավանական էոր Բաքուն համաձայնի  իր երկրում հայտնված ՀՀ քաղաքացիների՝ իրենց հարազատների հետ հանդիպում, ինչի մասին խոսվում է Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահն իհարկե ողջունում է հակամարտող կողմերում հայտնված քաղաքացիների՝ իրենց ընտանիքների հետ հանդիպման նախաձեռնության մասին խոսակցությունները:

«Ողջունելի է և միջազգային իրավունքի տեսանկյունից խրախուսելի է հանդիպման կազմակերպումը: + կասկածում եմ թե  համաձայնի : Եթե անգամ լինի նման բան ապա դա չպետք է մեզ մոլորեցին թե Բաքուն հարգում է միջազգային նորմերը»:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը վստահեցնում է, որ մոտ ապագայում Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով Մոսկվայում նախատեսված հանդիպման ընթացքում անշուշտ կխոսվի փոխվստահության մեխանիզմների մասին: Այդ համատեքստում նա չի բացառում Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների հանդիպուման հնարավորությունն իրենց ընտանիքի անդամների հետ:

«Մարդասիրական քայլեր կլինեն, ընտանիքները կայցելեն գերիներին»:

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան էլ նկատում է, որ հետզհետե կարծես հաճախակիանում են հայակական ու ադրբեջանական կողմերի միջև հանդիպումները, ինչը կարող է որոշ խնդիրների լուծման հանգեցնել. «Եթե հաջողվի իրագործել  կլինի հումանիստար քայլ»:

Լարիսա Ալավերդյանը բարձրաձայնում է Ադրբեջանում հայտնված ու հարազատներ չունեցող Զավեն ԿարապետյանիԱդրբեջանում կալանավորված՝ Ռուսաստանի քաղաքացի Ուելդանով-Գալուստյանի մասին: Անհրաժեշտ է աշխատանք տանել Ադրեբեջանում հայտնված ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

0:00
0:00