ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Այս տարի Քաղաքացու օրը կնշենք ապրիլի 27-ին
2019-04-08 19:32:26

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Ապրիլի վերջին շաբաթը ունենալու ենք նոր տոն: Օրը շարժական է, փոփոխական, բայց օրենքի նախագծում ձեւակերպված չէ որպես ոչ աշխատանքային: Այս տարի Քաղաքացու օրը կնշենք ապրիլի 27-ին:

Կառավարության առաջարկած օրակարգով այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը: Երկրորդ ընթերցումը կկազմակերպվի վաղը:

Գործադիր եւ օրենսդիր իշխանությունները եկան ընդհանուր համաձայնության՝ Հայաստանի տոնական օրացույցում շարքային քաղաքացիները պետք է ունենան իրենց տոնը: Խորհրդարանում վերջին ընթերցմամբ նախագիծը քվեարկության կդրվի վաղը: Որեւէ կասկած, սակայն, չկա՝ նախաձեռնությունն ընդունվելու է:  Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի տեղեկություններով իշխանությունը տարբեր միջոցառումների են պատրաստվում:

« Տասնամյակներ շարունակ ՀՀ-ում ժողովուրդը չի կարողացել հաստատել լեգիտիմ օրենսդիր եւ գործադիր իշխանություններ: Զարմանք է առաջացնում շատ ու շատ ժողովուրդների մոտ, այն որ այդ հավաքների ժամանակ եղել է շատ բարձր իրավագիտական գիտակցություն: Մարդիկ հարգել են մարդկանց իրավունքները, սեփականության իրավունքը, այդ ընթացքում որեւէ մի ապակի չի կատրվել, որեւէ մի ճյուղ ծառի չի կոտրվել, որեւէ մի ավտոմեքենայի վրա խազ չի քաշվել: Գործադիր իշխանությունը գտնում է, որ այդ երեւույթը անհրաժեշտ է ամրագրել որպես տոն: Նաեւ այն նպատակով, որ այսուհետ Հայաստանում իշխանությունը պետք է ձեւավորի դրա տերը՝ ժողովուրդը, քաղաքացին»: 

Մեկ տարի առաջ այս օրերին հանրապետության տարբեր մարզերում, ճանապարհներին եւ փողոցներում քայլող եւ պայքարող քաղաքացիներն իրենք դեռ չեն պատկերացնում, թե ինչպես են նշելու նոր տոնը:

Նախկին իշխանության ներկայացուցիչներից տարբեր պաշտոններ զբաղեցրած հանրապետական Արմեն Աշոտյանը որեւէ կերպ չի պատրաստվում նշել հայկական օրացույցում ավելացող նոր տոնը: Յուրովի է անվանել այն.

«Կներեք, մարազամատիկ է այդ նախաձեռնությունը: պետական տոները պետք է միավորող լինեն, պետական տոները պետք է պատմական փորձություն անցնեն: Նման փորձ պատմությունն ունի Ֆրանսիական հեղափոխությունը, Մեծ հոկտեմբերյան կոչվածը եւ այլն: Ինչ տոներ մտցրել են, ոչինչ չի մնացել»:

«Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացման ոչ քննարկումը, ոչ էլ առաջին ընթերցմամբ քվեարկությունը խորհրդարանում այսօր միաձայն չանցավ: 92 կողմ, 3 դեմ եւ 5 ձեռնպահ. սա է քվեարկության պատկերը: Դեմ եւ ձեռնպահ քվեարկեցին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները, թեեւ քննարկումների ժամանակ քննադատություն հնչում էր նաեւ «Բարգավաճ Հայաստանից»:
 

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներն անազնիվ համարեցին հատկապես ապրիլի 2-ի հիշատակի օրվա առաջարկի շահարկումը: Առավել եւս նշում են, որ դեմ չեն նաեւ այդ հարցը քննարկելուն: Խորհրդարանական մեծամասնությունից լսենք ԱԺ-ի փոխնախագահ Ալեն Սիմոնյանին եւ Վահագն Հովակիմյանին:

«Միգուցե մեզանից հետո եկող իշխանությունը, սերունդը կարող է շտկել այս տոնը: Ես այստեղ կարծիքներ նաեւ լսեցի: Դա թողնենք հաջորդիվ»:

Քաղաքացու օրը, որը օրացույցում շարժական է, նշվելու է ապրիլի վերջին շաբաթ օրը: Այս տարի տոնը կնշվի ապրիլի 27-ին:

0:00
0:00