ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-04-09 10:01:25
  • «Ժողովուրդ». Կլինի՞ արդյոք գյուղատնտեսական կոլապս
  • «168 ժամ». Սաբոտա՞ժ պետության դեմ
  • «Առավոտ». Հայաստանը եւ մեր սահմաններին մոտեցող ՆԱՏՕ-ն
  • «Իրավունք». ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահն իշխանական «տանի՞ք» է փնտրում
  • «Փաստ». Հետպատերազմական վիճակ հիշեցնող մի շարք ճանապարհներ այս տարի կվերանորոգվեն, որոշներն էլ՝ եկող տարի

Կլինի՞ արդյոք գյուղատնտեսական կոլապս

«Ժողովուրդ» օրաթերթին «Սպայկա» ընկերության շուրջ ստեղծված աղմուկից մանրամասներ են հայտնի դարձել: Երեկ ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում` պահանջելով չկալանավորել իրենց տնօրենին:

Ըստ թերթի՝ գործարար ոլորտի ներկայացուցիչները մտահոգված են: Վերջիններս քննարկել են հարցը, որ եթե ՊԵԿ-ը սխալ քաղաքականություն վարի, ապա այդ դեպքում կտուժի միմիայն Հայաստանի տնտեսությունը: Ըստ գործարարների` «Սպայկա» ընկերությունը համարվում է Հայաստանում միակ խոշոր գյուղմթերք արտադրող եւ արտահանող ընկերությունը, ուստի, եթե այսօր Սպայկայի աշխատակիցներն են ոտքի կանգնել, ապա առաջիկայում գյուղատնտեսությունն է հայտնվելու կոլապսի մեջ: Գործարարներից շատերը մտահոգություն են հայտնել, որ կալանավորելով ՊԵԿ-ը որեւէ հարց չի լուծի:

«Տեսակետ կա, որ հետագայում բարդությունների ու բողոքի նոր ալիք է բարձրանալու, քանի որ գյուղացիները հայտնվելու են խնդրի առաջ. ընկերությունը գյուղացիներից է մթերում գյուղմթերք, ինչպես նաեւ ապահովում աշխատանքով, ու եթե պայմանագրային պարտավորություններն ընկերությունը չկատարի, հասարակ մարդիկ կտուժեն:

Արդյոք ճիշտ քաղաքականություն վարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` նպաստելով խոշոր ընկերության տնօրենի կալանքին` ցույց կտա ժամանակը», -գրում է «Ժողովուրդը»՝ նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Սպայկա» ընկերության շուրջ տեղի ունեցածին և ասել, -«Շատ վատ գործելաոճ է: Այսինքն՝ ցանկացած ընկերություն էլ կարող է ասի՝ հարկե՞ր եք ուզում մեզանից, ուզում եք` չվճարած հարկեր վճարե՞նք: Դա ի՞նչ խոսելու ձեւ է: Որեւէ ընկերություն չի կարող գյուղացու, քաղաքացու Կառավարության հետ շանտաժի լեզվով խոսել»:

Սաբոտա՞ժ պետության դեմ

«168 ժամ»-ում անդրադառնալով «Սպայկա»-ի աշխատակիցների բողոքի ակցիաներին՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը հարցադրում է անում.

«Եթե տնօրենը մեկ այլ հանցագործության մեջ կասկածվեր, միթե՞ դատարանը պետք է նրան բաց թողներ, որովհետև մի քանի հոգի իրեն աջակցում են: Կարծում եմ՝ պետության հետ այս լեզվով խոսելը բացարձակապես անթույլատրելի է: Եվ երկրորդ՝ մենք շատ լավ գիտենք, թե «Սպայկան» ինչպես է հասել իր այսօրվա մոնոպոլ դիրքին, նախկինում բազմաթիվ բողոքներ են եղել, թե նախկինում ինչպես է աշխատում «Սպայկան», և այսօր այդ ընկերությունը շանտաժի լեզվով է խոսում պետության հետ: Եթե նա մոնոպոլիստ չլիներ, այդպիսի բան չէր անի, չէ՞: Նա ասում է ես մթերումը դադարեցնում եմ: Դա լիովին անհասկանալի է: Եթե նա կասկածվեր այլ հանցագործության մեջ, մթերումները կրկին պետք է դադարեցվե՞ին: Պատկերացրեք՝ ամեն մի մոնոպոլիս վեր կենա ու ասի՝ եթե հարկերից խուսափեմ, ու ինձ վրա քրեական գործ հարուցեք, գործունեությունս կդադարեցնեմ: Դա կոչվում է սաբոտաժ պետության դեմ: Սա-բո-տաժ»:

Հայաստանը եւ մեր սահմաններին մոտեցող ՆԱՏՕ-ն

Ռազմավարությունը, որի՝ գործնականում կիրառելու ծրագրերի մասին են հայտարարում մեր սահմաններին մոտեցող ՆԱՏՕ-յում, ըստ «Առավոտ»-ի՝ չի կարող չշոշափել Եվրաատլանտյան տարածքի եւ Հարավ-Արեւելյան Եվրոպայի անբաժանելի մաս հանդիսացող Հայաստանի շահերը։

«Իրականում, այն էապես է շոշափում, եւ ավելին՝ օբյեկտիվորեն բխում է Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության ազգային շահերից։ Սակայն, որքանով Հայաստանը կկարողանա օգտվել շահերի այսպիսի համընկնումից՝ առնվազն կիսով չափ կախված է նաեւ մեզանից, թե որքանով մենք պատրաստ կլինենք պատշաճ համագործակցության, երբ ակնհայտ դառնա, որ փոփոխվող ռազմաքաղաքական բալանսի պայմաններում անվտանգության քաղաքականությունն անփոփոխ թողնելը մեզ ուղղակի մանրադրամի կարող է վերածել ուրվագծվող առճակատման կիզակետում:

Բնականաբար, «ջուրը չտեսած՝ բոբիկանալը» էկզիստենցիալ ռիսկերով է հղի Հայաստանի համար, սակայն, մյուս կողմից, այս անխուսափելի գործընթացին չտեսնելու տալը եւ արհամարելը ոչ պակաս վտանգավոր է»- գրում է թերթը՝ առաջարկելով վերանայել մեր քարացած, «ավանդական» դարձած ընդհանուր պատկերացումներն «աշխարհաքաղաքական կոմֆորտի» վերաբերյալ, հենվելով բացառապես մեր եւ միայն մեր՝ սպառնալիքների գնահատման եւ դրանց հաղթահարման շահի վրա։

Շեշտում է նաև. «Հայաստանը որեւէ շահ չունի թշնամական հարաբերություններ ունենալու ԱՄՆ-ի, նրա եվրոպական դաշնակիցների հետ, որոնց մեզ միավորում է ընդհանուր արժեքային համակարգը: Բացի դրանից, ՆԱՏՕ-ն խնդիր չունի Հայաստանի հետ, եւ պատժամիջոցներ հայտարարել է ոչ թե Հայաստանին, այլ Ռուսաստանին»։

«Հայաստանի եւ երկրորդ հայկական պետության՝ Արցախի Հանրապետության գերխընդիրն է՝ դուրս գալ այս «անցումից» առնվազն ավելի ուժեղացած, որպես խնդիր-մինիմում, հնարավորինս շատ բարեկամներով, հնարավորինս չեզոքացված հակառակորդներով, որպես նոր աշխարհակարգի սուբյեկտ, ի շարս «հարցեր լուծողների», այլ ոչ որպես «Հայոց հարց»,- գրում է «Առավոտ»-ը։

ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահն իշխանական «տանի՞ք» է փնտրում

«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ տևական ժամանակ է՝ ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանն իշխանություն­ների հետ փորձում է ջերմ հարա­բերություններ ստեղծել, որպեսզի ամեն գնով պահի իր բիզնեսները:

Իսկ վերջինիս բիզնեսները, ինչ­պես նրան մոտ կանգնած աղբյուր­ներ են ասում. «Բավականին մեծ են, այն աստիճան, որ հասցրել է իր բիզնեսները տարածել անգամ Հա­յաստանի սահմաններից դուրս»:

Թերթը նկատում է, որ ըստ տարածված լուրերի՝ ՀԷՑ-ի Կարեն Դարբինյանին են պատկանում «Բիգ էներգո», «Ֆուլ հաուզ», «էներուօրքս քորփորեյշնս», «Մարֆրիկ», «Սագամար», «Բալիս», «Սթար լայն» ՍՊ ընկերությունները: Սրանք բո­լորը զբաղված են էլեկտրական ցանցերի համար շինարարական պատվերներ կատարելով: Իսկ թե ինչ պայմաններով և սակագնե­րով՝ դա առանձին խոսակցության թեմա է, որին «Իրավունք»-ը խոստանում է անդրադառ­նալ:

Հետպատերազմական վիճակ հիշեցնող մի շարք ճանապարհներ այս տարի կվերանորոգվեն

«Փաստ» օրաթերթը կրկին անդրադարձել է ճանապարհների անմխիթար վիճակին՝ նշելով, որ իրենց ահազանգերն անարձագանք չեն մնացել, և կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետն անձամբ, խոսելով խնդրի մասին, նշել է, որ իրենք չեն հանդուրժելու վատ որակի ճանապարհ, և այն մարդիկ, որոնց անորակ շինարարության պատճառով պետությունը լուրջ ֆինանսական վնասներ է կրել, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն և հայտնվեն բանտում։

Որոշ ճանապարհների անբարեկարգ վիճակի և դրանց վերանորոգման ժամկետների հետ կապված «Փաստը» հարցում է ուղղել ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությանը:

Նախարարության պատասխանից տեղեկացել է, որ մի շարք ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքներն ընդգրկված են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության 2019 թվականի բյուջեում:

Թերթը նկատում է, որ Հայաստանի ամբողջ տարածքում ոչ բարվոք վիճակում գտնվող ճանապարհների փոքր մասն է միայն ներառված ցանկում, միաժամանակ, խոստանում է խնդիրը մշտապես պահել ուշադրության կենտրոնում:

Ի դեպ, ըստ թերթի, վարորդները դժգոհում են, որ հետպատերազմական վիճակ հիշեցնող ճանապարհների պատճառով իրենք ստիպված են շաբաթը մի քանի անգամ վերանորոգման կետ այցելել: Արդյո՞ք նրանք կարող են փոխհատուցում պահանջել նախարարությունից: Այս հարցին ի պատասխան նախարարությունից տեղեկացրե են, որ այն իրենց լիազորությունների շրջանակում չէ և կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ՝ «Վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորություններ» գլխով: