ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վարչապետին զայրացրել է Նորագավիթի մաքսատան վիճակը
2019-04-09 10:52:58

լրացված 17.48-ին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտյան Նորագավիթի մաքսակետ կատարած այցի ընթացքում ծանոթացել է մաքսատան հնարավորություններին, զրուցել է մարդկանց հետ, ովքեր մաքսատանն են եղել՝ իրենց ավտոմեքենաները մաքսազերծելու համար:

Վարչապետը դժգոհություն է հայտնել տարածքի ոչ բարեկարգ վիճակից: Նա այն որակել է խայտառակություն: Փաշինյանին զայրացրել է, երբ աշխատասենյակներից մեկում տեսել է եռագույն դրոշը: Այդ սենյակի աշխատակցին վարչապետն ասել է, որ նախ սենյակն իր միջոցներով բարեկարգի, իսկ հետո դիմում գրի:

«Ո՞նց կարող է մարդը դրոշը իրենից ցածր դնել, ամեն օր գնալ աշխատանքի, և դրոշը այնտեղ կեղտոտ գցած լինի՞, դա ընկալման հարց է, ո՞նց կարող է նման մարդը Հայաստանի Հանրապետությունում ուսադիրներ կրել։ Մի մարդ չմնա այդ սենյակում, անուն–ազգանունով կտաք»- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նրան տեղեկացրել են, որ տարածքը վարձակալությամբ է և չի պատկանում ՊԵԿ-ին, Փաշինյանը հակադարձել է. «Որ գնում ենք վարձով տանն ապրելու, ասում ենք՝ ոչինչ թող խոզանոց լինի՞, չե՞նք մաքրում էդ տունը »:

0:00
0:00