ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ազգային ժողովը քվեարկում է երեկ քննարկված նախագծերը (լրացված)
2019-04-09 11:01:51

Լրացված է 11:40-ին

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ՝ 107  կողմ ձայնով ընդունել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։

Երկրորդ ընթերցմամբ ընդունվել է նաև «Տոների և  հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծին կողմ է քվեարկել 97, դեմ` 3 և ձեռնպահ 6 պատգամավոր։

107 կողմ ձայնով ամբողջությամբ ընդունվել է նաև  «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Տեդադրված է 11:01-ին

Երեկ քննարկված նախագծերն Ազգային ժողովն այսօր քվեարկում է երկրորդ ընթերցմամբ:
Օրակարգում են՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Նախագծերը երեկ հրավիրված արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել են:

Տես նաև՝