ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քնեսեթի ընտրություններ-2019. Ինչպե՞ս կքվեարկի Իսրայելը
2019-04-09 12:30:28

Իսրայելում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են: 21-րդ գումարման Քնեսեթի ընտրություններին մասնակցում է 14 կուսակցություն և դաշինք: Անցողիկ շեմը 3,25% է: Խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենային առաջիկա աշնանը, սակայն վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցած դեկտեմբերին հայտարարեց, որ նոյեմբերի 19-ին նախատեսված խորհրդարանի ընտրությունները տեղափոխվելու են ապրիլ:

Արտահերթ ընտրություններ անցկացնելու պատճառը քաղաքական ճգնաժամն էր, որը հասունացել էր 2018թ. նոյեմբերի 14-ին պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի հրաժարականից հետո. կոալիցիոն կառավարության ներսում խորը տարաձայնություններ էին:

Ըստ կանխատեսումների՝ հիմնական պայքարը գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցության և Իսրայելի պաշտպանական բանակի ԳՇ նախկին պետ Բենի Գանցի և Իսրայելի ֆինանսների նախկին նախարար Յաիր Լապիդի գլխավորած Կախոլ-Լավան» («Կապույտ-Սպիտակ») դաշինքի միջև է:

Սոցհարցումների համաձայն՝ ընտրողները նախապատվությունը տալիս են «Կախոլ-Լավան» (Կապույտ-սպիտակ) դաշինքին: Փոքր տարբերությամբ զիջում է Նեթանյահուի կուսակցությունը: