ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է ՀԱՊԿ-ում ստեղծված վիճակը
2018-11-17 12:18:11

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 16-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Քննարկվել են եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցությանը վերաբերող արդիական հարցեր։ Հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված արարողությունից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից լրագրողները հարցրել են, թե որո՞նք են եղել Նիկոլ Փաշինյան- Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցի թեմաները եւ արդյո՞ք Փաշինյանը խոսել է ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, Փաշինյանն ասել է․

«Այո, նաև այդ հարցն է քննարկման թեմա դարձել, և մենք շարունակում ենք մեր երկխոսությունը մեր գործընկերների հետ, ՌԴ-ի հետ: Կշարունակենք Բելառուսի հետ, Ղազախստանի հետ, Ղրղզստանի հետ, Տաջիկստանի հետ, որպեսզի մենք, ի վերջո, հասնենք փոխադարձ ըմբռնման»,- shantnews-ին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: 

Պարզաբանում եմ պահանջելու Լուկաշենկոյից եւ Նազարբաեւից․ Փաշինյան