ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Անկարան իր ամբարտավան պահվածքին համարժեք պատասխան ստացավ
2019-04-09 14:36:27

Գերմանական «Süddeutsche Zeitung» պարբերականը Թուրքիայի և Էրդողանի վերաբերյալ ուշագրավ հոդված է հրապարակել։ Ըստ աղբյուրի, Ermenihaber-ի փոխանցմամբ, ամերիկյան F-35 ռազմական ինքնաթիռների մատակարարման դադարեցումն Անկարայի ամբարտավան պահվածքի համարժեք պատիժն է։

Հոդվածի հեղինակ Ստեֆան Կոռնելիուսի կարծիքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր էր միմյանց դեմ հանել առանց այդ էլ հակադրվող երկու երկրների՝ Ռուսաստանին ու ԱՄՆ-ին, սակայն նա գերագնահատել էր իր ուժերը, ինչի համար համարժեք պատիժ ստացավ։ Թուրքիայի նախագահի համար անհաջող արդյունքներով ավարտված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից մեկ օր հետո ԱՄՆ-ը Թուրքիային ևս մեկ հարված հասցրեց՝ հրաժարվելով համագործակցել F-35 հարձակողական ինքնաթիռների նախագծի շրջանակներում, որով նախատեսվում էր Թուրքիային 100 ինքնաթիռ մատակարարել և որը Թուրքիայի համար կարևորագույն նշանակություն ուներ։

Կոռնելիուսը համոզված է, որ ԱՄՆ-ի նման քայլը բոլորովին էլ զարմանալի չէ, քանի որ Էրդողանը ինքն է նպաստել նման արդյունքի՝ Ռուսաստանի հետ S-400 ՀՕՊ համակարգերի վերաբերյալ բանակցություններ սկսելով։ Հեղինակի պնդմամբ՝ ՀՕՊ համակարգերի շահագործման ընթացքում արտադրող երկրից տեխնիկական աջակցություն կարող է պահանջվել, որի համատեքստում ամերիկյան ինքնաթիռների գծագրերը ևս կարող են Մոսկվա ուղարկվել։