ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հրաժեշտ՝ Գեորգի Դանելիային
2019-04-09 16:12:26

Մոսկվայի Կինոյի տանն ավարտվել Է ռեժիսոր Գեորգի Դանելիային հրաժեշտի արարողությունը:

Ապրիլի 4-ին կյանքից հեռացած լեգենդար ռեժիսորի՝ Գեորգի Դանելիայի վերջին հրաժեշտի արարողությանը ներկա են  գտնվել նաեւ քաղաքական գործիչներ Վրաստանից։

Վերջին հրաժեշտի ողջ ընթացքում Էկրանին հատվածներ են ցուցադրվել Դանելիայի կինոնկարներից: Ներկաներն արտիստին ուղեկցել են երկարատեւ ծափահարություններով։ Գեորգի Դանելիային հողին կհանձնեն «Նովոդեւիչիե» գերեզմանատանը՝ Օլեգ Տոբակովի եւ Ստանիսլավ Գովորուխինի կողքին:

Ապրիլի 4-ին կյանքի 88 -րդ տարում կյանքից հեռացել էր հայտնի եւ սիրված ռեժիսոր Գեորգի Դանելիան։

«Հաջողության ջենթլմենները», «Կին- ձա- ձա», «Միմինո», «Աֆոնյա»։ Այս բոլոր սիրված ֆիլմերի ռեժիսորը հենց Դանելիան էր։

Գեորգի Դանելիան հոսպիտալացվել էր փետրվարին՝ թոքաբորբի պատճառով: Նա հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում և ժամանակավորապես միացվել արհեստական շնչառության սարքին:

Գեորգի Դանելիան ծնվել է 1930-ի օգոստոսի 25-ին՝ Թբիլիսիում։ Նա վրացական ծագմամբ խորհրդային ու ռուս դերասան է, կինոռեժիսոր, սցենարիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1989), ԽՍՀՄ պետական մրցանակի (1978), ՌՍՖՍՀ՝ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակի (1981), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի (1996) դափնեկիր: