ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱԺ-ն ընդունեց. քաղաքացու օրը՝ ապրիլի վերջին շաբաթ օրը
2019-04-09 17:10:29

Այսօր ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տոների և հիշատակի մասին օրենքում փոփոխություններ անելու մասին» Կառավարության ներկայացրած նախագիծը, ըստ որի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես քաղաքացու օր: Նախագծին կողմ քվեարկեց 97, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 6 պատգամավոր:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց՝ եթե օրը համընկնի մայիսի 1-ի հետ, «Քաղաքացու օրը» կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը: Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: