ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Չեխիան թույլ չի տա հաուբիցների մատակարարում Ադրբեջանին
2019-04-09 18:45:50

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայ-չեխական ռազմաքաղաքական համագործակցությունը կխորանա: Հայաստանում է Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը:

ՊՆ վարչական համալիրում բանակցություններից հետո  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարար Լուբոմիր Մետնարը մամուլի համար հայտարարությամբ են հանդես եկել:

Փոխադարձ ողջույններ եւ արդյունավետ աշխատանքի մաղթանք: Պաշտպանական ոլորտում հայ-չեխական համագործակցության սկիզբը դրվել է 2010 թվականից: Պաշտպանության նախարարներն արձանագրում են, որ այդ համագործակցությունն ամուր հիմքերի վրա է եւ , հետեւաբար, ունի լուրջ հեռանկարներ:

Այսօր ստորագրվել է հերթական համաձայնագիրը: Այն կդառնա կարեւոր իմպուլսներից մեկը՝ շեշտեց չեխ նախարար Լուբոմիր Մետնարը: Ասաց, որ մթնոլորտը կառուցողական ու ջերմ է գնահատում:

Չեխիան միանշանակ աջակցում է ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը՝ անդրադառնալով, իր ձեւակերպմամբ, այս նուրդ հարցին՝ ասաց չեխիայի պաշտպանության նախարարը:

 Նա, պատասխանելով լրագրողների հարցերին, այսօր վստահեցրեց, որ ժամանակ առաջ չեխական «Դանա» հաուբիցների հայտնվելը Ադրբեջանում տեղի է ունեցել երրորդ երկրի կողմից: Լրագրողի հարցին, ի դեպ, եղավ նաեւ Դավիթ Տոնոյանի հակիրճ ռեպլիկը.

«Կա երաշխիք, որ հետագայում դրանք կհայտնվեն Հայաստանի տարածքում»:

Չեխիան կատարում է միջազգային եւ չեխական օրենսդրության պահանջները՝ ասաց Լուբոմիր Մետնարը: Շեշտեց, որ այդ թեման քննարկվում է նաեւ Չեխիայի լրատվական դաշտում: 

Չեխիան չի խախտում էմբարգոյի պահանջները եւ չի թույլ տա մատակարարում Ադրբեջանին: Հակառակ դրա՝ 2017-18-ին էլ արտահանելու դիմումներ եղել են, որոնք մերժվել են՝ ասաց Լուբոմիր Մետնարը: Իսկ հնարավո՞ր է, որ դրանք գան Հայաստա՞ն՝ հետաքրքրվեցինք: Նախ ռեպլիկով արձագանքեց Դավիթ Տոնոյանը.

«Որպես ՀՀ ՊՆ առաջարկում եմ չպատասխանիմեր գործընկերը»:

Չեխիայի ՊՆ-ն ասաց, որ կարող է միայն նշել, որ Չեխիան կատարում է միջազգային օրենքի պահանջները եւ աջակցում բացարձակ խաղաղ կարգավորմանը:

Հայատարարությամբ էլ նա շեշտել էր, որ Չեխիան Հայաստանի համար Հարավային Կովկասում կարեւոր գործընկեր է՝ ասաց Լուբոմիր Մետնարը: Վստահեցրեց՝ մեծապես արժեւորում են նաեւ Հայաստանի խաղաղապահ առաքելությունը ՆԱՏՕ-ի հետ գործընկերության շրջանակներում:

Երկկողմ օրակարգի կարեւոր կետերից մեկը ռազմական համագործակցության շրջանակների մշակումն էր:

«Չեխական արդյունաբերությունը շատ բան ունի առաջարկելու ՀՀ-ին. կարող են առաջարկվել ամենաարդիական արտադրատեսակները»:

Դավիթ Տոնոյանի փոխանցմամբ՝ չեխ գործընկերոջ հետ քննարկել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, անդրադարձել երկու պետությունների հարեւանությամբ ընթացող ռազմաքաղաքական զարգացումներին:

«Վերահաստատեցինք այդ հարցերի հետ կապված ընդհանուր մոտեցումները»:

0:00
0:00