ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-04-10 10:06:36
  • «Առավոտ». «Ունենք աղքատության 6 նպաստառու՝ ամսական 1 մլն դրամ վարկ են փակում»
  • «Փաստ». Բաք­վի հեր­թա­կան զա­ռան­ցան­քը, կամ՝ Տո­նո­յա­նը խփել է ճիշտ տե­ղին
  • «Ժողովուրդ». Տեր-Պետրոսյանը ծրագիր է առաջարկել՝ գաղտնի պահելու պայմանով
  • «Իրավունք». Արամ Սարգսյանը նեղսրտած է հրաժարվել իր առաջադրումից

«Ունենք աղքատության 6 նպաստառու՝ ամսական 1 մլն դրամ վարկ են փակում»

Պե՞տք է վարկ փակող նպաստառուները զրկվեն նպաստից, թե՞ ոչ: Պարզելու համար թե կառավարությունն ինչ է մտածում այս հարցի մասին, «Առավոտ»-ը զրուցել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ:

Նրա խոսքով՝ կառավարությունը հակված չէ այդ մարդկանց զրկել նպաստից.

«Շատ կարեւոր է այստեղ տվյալների վերլուծությունը մեզ համար՝ որպես պատասխանատու կառույց: Մենք հիմա ԿԲ-ի հետ միասին աշխատում ենք այդ ուսումնասիրությունների, վերլուծությունների վրա: Մենք հիմա տվյալներ ունենք, դրանք անձնական տվյալներ չեն, զուտ քանակական են, որոշում կայացնելու համար մեզ անհրաժեշտ է ավելի մանրամասն ուսումնասիրություն, թե, օրինակ, ի՞նչ նպատակով են այդ վարկերը վերցրել մարդիկ, արդյոք դրանք առողջապահական խնդիրների համար են, ուսման վարձ են, գուցե մարդը վարկ է վերցրել, որ, օրինակ, գյուղատնտեսության ոլորտում ինչ-որ ներդրումներ անի, փոքր բիզնեսով զբաղվի եւ հաղթահարի աղքատությունը: Պիտի տեսնենք՝ դրանք ավելի շատ քաղաքայի՞ն, թե՞ գյուղական համայնքներից են: Միայն այսպիսի մանրակրկիտ վերլուծությունը մեզ թույլ կտա օբյեկտիվ որոշում կայացնել»:

«Շատ կարեւոր է այստեղ տվյալների վերլուծությունը մեզ համար՝ որպես պատասխանատու կառույց: Մենք հիմա ԿԲ-ի հետ միասին աշխատում ենք այդ ուսումնասիրությունների, վերլուծությունների վրա: Մենք հիմա տվյալներ ունենք, դրանք անձնական տվյալներ չեն, զուտ քանակական են, որոշում կայացնելու համար մեզ անհրաժեշտ է ավելի մանրամասն ուսումնասիրություն, թե, օրինակ, ի՞նչ նպատակով են այդ վարկերը վերցրել մարդիկ, արդյոք դրանք առողջապահական խնդիրների համար են, ուսման վարձ են, գուցե մարդը վարկ է վերցրել, որ, օրինակ, գյուղատնտեսության ոլորտում ինչ-որ ներդրումներ անի, փոքր բիզնեսով զբաղվի եւ հաղթահարի աղքատությունը: Պիտի տեսնենք՝ դրանք ավելի շատ քաղաքայի՞ն, թե՞ գյուղական համայնքներից են: Միայն այսպիսի մանրակրկիտ վերլուծությունը մեզ թույլ կտա օբյեկտիվ որոշում կայացնել»:

Հազարից ավելի՝ գրեթե 2 հազար մարդ 150 հազար եւ ավելի վարկ է մուծում: Կա նույնիսկ 1 մլն դրամ վարկ մուծող քաղաքացի, որ նպաստառու է: 6 մարդ 1 մլն դրամ վարկ է մուծում՝ ամսական. «Մենք ծայրահեղությունների գիրկը չպետք է ընկնենք եւ սոցիալական ոլորտի որոշումները միայն այդ հետազոտությունների, փաստերի վերլուծությունների վրա հիմնված պիտի անենք: Որեւէ դեպքում որեւէ որոշում չի կարող կայացվել, որը վնաս կլինի այն քաղաքացուն, որն ունի սոցիալական աջակցության կարիք: Մենք պիտի գիտակցենք, որ այո, կան մարդիկ, որոնք այդ ցուցակում պիտի չլինեն եւ պետական աջակցություն պետք է չստանան, բայց մենք պետք է նաեւ թացը չորից զատենք»:

Զարուհի Բաթոյանն ասել է, որ մինչեւ այս տերեվերջ, մինչեւ աշուն ամբողջ համակարգը վերանայելու են:

Բաք­վի հեր­թա­կան զա­ռան­ցան­քը, կամ՝ Տո­նո­յա­նը խփել է ճիշտ տե­ղին

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարը, մեկնաբանելել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ նախօրեի հայտարարությունը: Ինչպես «Փաստ» օրաթերթն է մեջբերում, նա նշել է, որ «այն չի ենթարկվում որևէ տրամաբանության և ոչ նորմալ մտածողությամբ մարդու զառանցանք է հիշեցնում»:

Թերթը նշում է, որ խոսքը Դավիթ Տոնոյանի այն հայտարարության մասին է, համաձայն որի՝ «հատուկ գործողություններ իրականացնող հայկական ստորաբաժանումներն անհրաժեշտության դեպքում հայկական կողմին հնարավորություն կտան գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»:

«Սադրանքի դեպքում հակառակորդի հետ առերեսվելու ենք իր տարածքում»,- նաև ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:

«Հայկական իշխանությունները ներկայացնող այս մարդը ելույթ է ունենում միջազգային ահաբեկիչների ոճով՝ խաղաղ բնակչության հասցեին բարձրաձայնելով բացահայտ սպառնալից հայտարարություններ»,-ասել է ադրբեջանցի պաշտոնյան:

Նա հավելել է, թե Հայաստանի պաշտպանության նախարարի վերջին հայտարարությունները «վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ ուղղված և Տոնոյանի ապագա քաղաքական կարիերայի համար հաշվարկված խորամանկ ծրագրի մի մասն են»:

«Բաքվից հնչող հիստերիկ ու մերկապարանոց հայտարարություններն ամենևին էլ նորություն չեն»- գրում է թերթը,-« սակայն Ադրբեջանի ՊՆ խոսնակի հրապարակային խոսքը գերազանցում է անգամ, այսպես կոչված, ադրբեջանական շրիշակային ստանդարտը»։

Սակայն, «Փաստ»-ի կարծիքով՝ հատկապես քստմնելի են Բաքվի ջանքերը, որոնցով փորձ է արվում սեպ խրել Փաշինյանի ու Տոնոյանի միջև:

«Բաքվում, ըստ ամենայնի, շփոթված են Հայաստանի իշխանության՝ արցախյան նոր քաղաքականությունից, ինչը Ադրբեջանին զրկել է անգամ ռազմական սադրանքի դիմելու հնարավորությունից»,- եզրակացնում է թերթը։

«Բաքվում, ըստ ամենայնի, շփոթված են Հայաստանի իշխանության՝ արցախյան նոր քաղաքականությունից, ինչը Ադրբեջանին զրկել է անգամ ռազմական սադրանքի դիմելու հնարավորությունից»,- եզրակացնում է թերթը։

Տեր-Պետրոսյանը ծրագիր է առաջարկել՝ գաղտնի պահելու պայմանով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հաճախ է անդրադառնում արցախյան հակամարտության կարգավորման հարցում հայտնի «մադրիդյան սկզբունք­ներին» և ընդգծում դրանք պարզաբանե­լու հարցը: Այս դիտարկումը «Ժողովուրդ» օրաթերթինն է:

Թերթն այսօր պատմում է հետաքրքիր գործընթաց­ների մասին, որոք եղել մինչ «մադրիդյան» սկզբունքնե­րի հրապարակումը: Խոսքը վերաբերում է հատկապես այդ սկզբունքների շուրջ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին, դիրքորոշումներին և «Վիկիլիքսի» գաղտնազերծմանը:

ՀՀ առաջին նախա­գահը մշտապես բացասաբար է արտահայտվել «մադրիդյան սկզբունքների» մասին և երբեք չի թաքցրել այդ: Եվ, ինչպես թերթն է նկատում, հե­տաքրքիրն այն է, որ շատ դեպքերում առաջին նախագահի խոսքերն այլ բան են ասում, գաղտնազերծված փաստաթղթերը՝ այլ:

2017 թվականի մարտի 22-ին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ ծրագիր նա չի առաջարկել:

«Բոլոր առաջարկները, որ մինչև հիմա հնչել են, եղել են ոչ թե մեր առաջարկները կամ Ադրբեջանի կամ Ղարաբաղի, այլ միջազգային այդ կառույցների առաջարկները մեզ՝ հակամարտող կողմերին: Հարցը կոնկրետ է դրված, կա մի կարգավորման պլան՝ այսպես կոչված, «մադրիդյան սկզբունքների» հիման վրա, որն արդեն բանակցվում է՝ 2007-ից սկսած»,- ասել է առաջին նախագահը:

Եվ ահա, «Վիկիլիքսի» հոդվածը, որը հրապարակվել է 2007 թվականի հոկտեմբեր 17-ին, պատմում է այն մասին, թե ինչպես առաջին նախագահը Մինսկի խմբի բանակցող Մեթյու Բրայզային փորձել էր փոխանցել իր դիտարկումները, սակայն գաղտնիությունը պահելու պայմանով:

«Նկատի ունենալով նախագահ Քոչարյանի առաջիկա հեռանալը պաշտոնից՝ Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում է, որ Մինսկի խմբի համանախագահները պետք է փաստաթուղթ կազմեն՝ ֆիքսելու բա­նակցությունների վիճակը: Նա չցանկա­ցավ, որ սա արձանագրվի որպես իր գա­ղափար, սակայն հույս ուներ, որ Բրայզան սա մյուս համանախագահներին կներկայացնի որպես իր սեփական նախաձեռնու­թյուն»,- ասվում է հոդվածում:

Հոդվածում նշվում է, թե առաջին նա­խագահը նշել է, որ պետք է լինի որևէ ֆորմալ փաստաթուղթ, որը կարձանագ­րեր, թե ինչի էր հաջողվել հասնել ԼՂ բանակցություններում: «Նա գտնում էր, որ Մինսկի խմբի համանախագահների համար դա անելու լավագույն ճանապարհը գուցե այն էր, որ կազմեր ֆորմալ փաստաթուղթ, որը երկու կողմերին կառաջարկեր արդեն իսկ արդյունավետորեն համաձայնեցված, բոլոր տարրերը ընդգր­կող լուծման ծրագիր»: Եվ, որպես ամփոփում, հոդվածագիրը նկատում է, որ կան որոշ քաղաքական նպատակներ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից։

«Փաստորեն, հրապարակավ քննադատում է, բայց տակից ասում է` այնպես անենք, որ ընդունվի: Իսկ թե ո՞րն է իրական նպատակը, այդպես էլ անհայտ է», -գրում է «Ժողովուրդը»:

«Փաստորեն, հրապարակավ քննադատում է, բայց տակից ասում է` այնպես անենք, որ ընդունվի: Իսկ թե ո՞րն է իրական նպատակը, այդպես էլ անհայտ է», -գրում է «Ժողովուրդը»:

Արամ Սարգսյանը նեղսրտած է հրաժարվել իր առաջադրումից

ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում ընտրված Սասան Միքայելյանին, ըստ «Իրավունք»-ի, կար մեկ մրցակից: Խոսքը Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբորն է վերաբերում՝ Արամ Սարգսյանին: Համագումարի ժամանակ մասնակի զրույցներում ազատամարտիկները պատմել են, որ նա հաճախ է եղել ԵԿՄ գրասենյակում, ծանոթացել է աշխատանքին, որպես ապագա ԵԿՄ նախագահ, բայց ինչ-որ պահի նրան «ստոպ» են տվել:

«Շատ ազատամարտիկներ, թեպետ չցանկացան իրենց անուն-ազգանունը նշել, բայց ասացին, որ Արամ Սարգսյանը բավական նեղսրտած է որոշել հրաժարվել իր առաջադրումից, քանի որ երկրապահները կամաց-կամաց կոնսոլիդացվում էին Սասուն Միքայելյանի շուրջ, հաշվի առնելով, որ նա իշխանական լծակ ունի: Արդյունքում՝ Ա. Սարգսյանը որոշել է չառաջադրվել, որպեսզի պատճառ չդառնա ԵԿՄ-ի հերթական պառակտման»,-գրում է թերթը: