ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բելառուսի կոշտ արձագանքը Փաշինյանի կոշտ դիտարկմանը
2018-11-17 17:30:52

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

 

Բելառուսի արտգործնախարարնությունն այսօր արձագանքել է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը՝ նշելով, որ անթույլատրելի է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի՝ Բելառուսի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոյին վերաբերող հայտարարությունը, քանի որ այսպես կոչված «փողոցային ժողովրդավարությունը» անթույլտարելի մեծ քաղաքականության մեջ։

 

Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը երեկ շատ կոշտ էր արձագանքել նախագահը Լուկաշենկոյի կողմից Ադրբեջանի դեսպանին ՀԱՊԿ- ում կայացած քննարկումները ներկայացանելու փաստին։

 

Պարզաբանում եմ պահանջելու Լուկաշենկոյից եւ Նազարբաեւից․ Փաշինյան

 

«Զարմացած եմ, որ 30 տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն էդպիսի քայլ թույլ տալ: Եվ ես, իհարկե, պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն Բելառուսի նախագահից: Մեր պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի դռնփակ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը: Որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, որովհետև ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, իսկ մենք մեր դիրքորոշումը հստակ արտահայտել ենք. քանի դեռ մենք գործընկերության միջավայրում այլ որոշում չենք կայացրել, որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չունի, և մեր ԱԳ նախարարը մեր դիրքորոշումը հստակ ձևակերպել է»։

 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի քննարկումը տեղափոխվել է դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ պետությունների գագաթաժողովի օրակարգ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարությունը կշարունակի՞ ՀՀ-ը, թե՞ այն կփոխանցվի, ըստ այբբենական կարգով նախատեսված, Բելառուսին:

Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է ՀԱՊԿ-ում ստեղծված վիճակը

 

Նախօրեին հայտնի դարձավ, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ-ի եւ ՌԴ ղեկավարների միջեւ եւ, ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը քննարկել են եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցությանը վերաբերող արդիական հարցեր: Բայց երեկ վարչապետի պաշտոնակատարը հայտնեց, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցը չի շրջանցվել հեռախոսազրույցի ընթացքում:

 

«Շարունակում ենք մեր երկխոսությունը մեր գործընկերների հետ, որպեսզի հասնենք փոխադարձ ըմբռնման: Կոռեկտությունը եւ հարգանքը մեր գործընկերների նկատմամբ պահպանում ենք, եւ հուսով ենք ու պահանջում ենք, որ նույն կերպ վարվեն եւ նրանք»:

 

Օրերս պաշտպանության նախկին նախարարն զգուշացրել էր, որ այդ պաշտոնը կորցնելու ռիսկ կա, եւ ներկայիս  իշխանությունն ամեն ինչ պետք է անի՝ թույլ չտալու համար ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստը։ Վիգեն Սարգսյանը կարծում է, որ եթե դեկտեմբերի 6-ին զիջենք այդ պաշտոնը, դա կլինի ձախողում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար և ԵԱՏՄ-ում պաշտոն ունենալու համար մեր կառավարությունը բավականին լուրջ ջանքեր է ներդրել՝ ասել էր: Քաղաքագետ Գագիկ Հարությունյանը կարծում է, որ Հայաստանը շտապեց Յուրի Խաչատուրովի հետկանչի հարցում, հարկավոր էր սպասել:

 

«Եվ պետք է միշտ հաշվի առնել Ղազախստանի ներկայությանը, որը առաջին անգամը չէ, որ խոչընդոտում է ՀԱՊԿ-ի գործունեությանը՝ մասնավորապես ՀՕՊ հարցերում»:

 

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը կարծում է, որ ողբերգություն չի լինի դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովին կողմերի միջեւ ընդունված ցանկացած որոշման պարագայում, եւ հարկավոր է փոխվստահության ձեւավորման արդյունքում օգուտներ ստանալ:

 

«Սա ցույց է տալիս, որ բացատրելու, բանակցելու լուրջ գործ կա անելու: Մեր ՀՀ-ը, որքան էլ փոքրիկ լինի ՀԱՊԿ-ի անդամ պետությունների հետ հավասար ձայնի իրավունք ունի, եւ ստեղծված իրավիճակում պետք է մտածենք հին եւ նոր իշխանությունների այնպիսի համագործակցության մասին, որի շրջանակում ՀՀ-ն համատեղ հանդես կգա կազմակերպությունում այնպես, որ կորուստները կհասնեն մինիմումի, իսկ հնարավոր օգուտները՝ ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական եւ տեխնիկական ոլորտներում կավելացվեն մեր ունեցածի համեմատ»․Արամ Սաֆարյան: 

 

Սոցիոլոգ Սամվել Մանուկյանը կարծում է, որ ՀՀ-ի ՌԴ-ն հարաբերությունները ներդաշնակ են ու դրական դինամիկ զարգացում են ապրում՝ ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում, եւ նման քաղաքական զարգացումները խաթարում են ՀՀ-ի կերպարը։ Մանուկյանը կարծում է, որ  բացասական ինֆորմացիոն ազդակը չարժե պրոցես դարձնել, այն պետք է մարեցնել, քանի որ անհեռանկար է: 

0:00
0:00