ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Պետք է ձեռնպահ մնալ հասարակական քննարկումների անհարկի ուղղորդումից. ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը
2019-04-10 10:31:42

Հայաստանի կառավարությունն ամբողջովին հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության եւ խրախուսման իր պարտավորություններին՝ ասում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ ի պատասխան միջազգային կառույցների: Նշում է նաև, որ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի ժողովրդավարական հեղափոխությունը լավագույնս փաստում է, որ մարդու իրավունքները, որպես կանոն, արդյունավետորեն գործում են, եթե մաս են դառնում հասարակական կոնսենսուսի եւ ընկալվում են որպես համընդհանուր հասարակական եւ բարոյական արժեքներ։

ԱԳՆ-ը խոսնակը շեշտում է, որ այս համատեքստում միջազգային գործընկերները պետք է առավել հարգանք եւ զգայունություն ցուցաբերեն հայկական հասարակության հանդեպ եւ ձեռնպահ մնան հասարակական քննարկումների անհարկի ուղղորդումից, եթե անգամ նրանք համաձայն չեն դրանց տոնայնության հետ։

Ավելի վաղ Հայաստանում Եվրամիության պատվիրակությունն ու ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով ԱԺ-ում լսումների ժամանակ տրանսգենդերի ելույթին եւ դրա շուրջ զարգացումներին:

Նրանք նշել էին, որ ատելության խոսքը, այդ թվում մահվան սպառնալիքներն՝ ուղղված Լիլիթ Մարտիրոսյանին, նրա գործընկերներին եւ ամբողջ ԼԳԲՏԻ համայնքին հանդիսանում են այդ անհանգստացնող միտումների ամենաթարմ դրսեւորումը եւ հանդիսանում են խտրականություն, որն արգելվում է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի դրույթներով, որին Հայաստանը մասնակից է, որը նաեւ արտացոլված է ՀՀ Սահմանադրության մեջ: