ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Փոխել, թե չփոխել սահմանադրությունը. Սա՞ է խնդիրը
2019-04-10 11:03:35

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Կա՞ անհրաժեշտություն սահմանադրական փոփոխությունների, թե՞ ոչ. հարցն ունի կողմ ու դեմ կարծիքներ: Սահմանադրական փոփոխությունները դեռ նոր են արվել ու ժամանակ է հարկավոր հասկանալու թե ինչ շտկումների կարիք կա՝ ասում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը: Մամուլի ազգային ակումբում կազմակերպված քննարկամն ընթացքում մինչդեռ սահմանադրական իրավունքի մասնագետ Գոռ Հովհաննիսյանը պնդում է, որ ոչ թե սահմանադրությունն է խնդիր, այլ դրա կիրառությունն ու մեկնաբանությունը:

ՀՀ սահմանադրության տեսքստը խնդիր գոյություն չունի, գոյություն ունի սահմանադրության կիրառության ու մեկնաբանման հարց՝ համոզված է Գոռ Հովհաննիսյանը։ Հանրապետության նախագահը նրան՝ Բեռլինի Հումբոլտի համալսարանի դոկտորին, առաջադրել է Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու.

«Խնդիրները սահմանադրության փոփոխությամբ չեն լուծվում, դրանից կյանքի որակը չի փոխվելու»:

Բոլոր պետությունները, որ կտրուկ փոփոխություններ են ապրում, պետք է փոխեն նաև Սահմանադրությունը՝ հակադրվում է ԳԽ նախկին պատգամավոր Արամ Մայիլյանը: Նա այսօրվա գործող սահմանադրությունը լեգիտիմ չի համարում և պնդում է, որ այն պետք է փոխել.

«Խախտումներով է այն տեղի ունեցել, պետք է հանրության շրջանում մանրամասն քննարկվեր, իսկ նման բան չի եղել: 3 կետով առնվազն փոփոխություն պետք է լինի՝ կառավարման համակարգը պետք է վերանա, ընտրական համակարգը փոխվի, և իրավախախտումների փոփոխություն»:

Սահմանադրական փոփոխությունների տեսլականը միշտ պետք է լինի օրակարգում՝ համոզված է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, սակայն սահմանադրական փոփոխություններ անելը չպետք է ինքնանպատակ լինի, գործող սահմանադրությունը դեռ նոր է ու պետք է նախ հասկանալ, թե կիրառության մեջ այն ինչ շտկումների կարիք ունի: Պետք է 10 չափել ու մեկ կտրել՝ ասում է:

Քաղաքական գիտությունների դոկտոր- պրոֆեսոր Լևոն Շիրինյանը թավշյա հեղափոխությունից հետո խիստ անհրաժեշտ է համարում տնտեսական բարեփոխումների իրականացումը, իսկ դրա համար սահմանադրական փոփոխությունների կարիք կա՝ նրա կարծիքով.

«Այո ,Ավստրիայի սահմանադրության օրինակը վերցնենք, բարձր ու արդյունաբերական հասարակություն է: 1920 թվականին է ընդունվել ու թեթև 1965 թ վերանայվել է , բայց տեսեք ոնց է կիրառվում:

Լևոն Շիրինյանը կարծում է, որ այսօր երկրում առավել քան երբևէ բարենպաստ իրավիճակ է պետություն կառուցելու համար: Հայաստանն ընդունելի է աշխարհի համար ու պետք է առիթից օգտվել ու գործել՝ բարեփոխումներ իրականացնելով:

0:00
0:00